ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանների կոշտությունը և իրավապաշտպանների երկակի ստանդարտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ոստիկանությունը երեկ բավական կոշտ վերաբերմունք է դրսևորել Երևանի Ազատության հրապարակում կայացած ակցիայի մասնակիցների նկատմամբ։ 2 տասնյակից ավելի մարդկանց բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ, այն պատճառաբանությամբ, որ ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին։

Բոլոր բերման ենթարկվածները ռուսներ են, որոնք, օգտագործելով Ուկրաինայի անկախության օրը, Երևանում հակապատերազմական և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ակցիա են իրականացրել։ Ձերբակալվածների մեջ է նաև ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը արդեն տարիներ շարունակ չի կարողանում մեկնել Ռուսաստան և հայտնի է՝ Հայաստանում և Վրաստանում հակառուսական բազմաթիվ ակցիաների մասնակցելով։

Ոստիկանության գործողություններից անմիջապես հետո սորոսական մի խումբ կազմակերպություններ հայտարարություն տարածեցին՝ խստորեն դատապարտելով ոստիկանության գործողությունները։

«Մարդու իրավունքները, հավաքների ազատությունը և խոսքի ազատությունը գերագույն արժեք պետք է լինեն Հայաստանում, ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար»,- նշվել է գրեթե 1 տասնյակ կազմակերպությունների հայտարարության մեջ։

Նույն այս կազմակերպությունները, ի դեպ, որևէ կերպ իրենց գոյության մասին չէին հիշեցնում, երբ Երևանում Հայաստանի քաղաքացիներն էին ենթարկվում ոստիկանական բռնություններին, երբ բողոքի ակցիաներ էին իրականացնում գործող իշխանությունների դեմ, տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել ինչպես փողոցում, այնպես էլ ոստիկանական բաժանմունքներում, սակայն Արթուր Սաքունցներն ու Դանիել Իոաննիսյանները որևէ դեպքում իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել։

Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտում տեղի էր ունեցել մեկ այլ ակցիա, Արցախի հարյուրավոր բնակիչներ Ռուսաստանի 100 մետրանոց դրոշն էին տեղափոխել Ստեփանակերտի փողոցներով, մինչև մայրաքաղաքի մատույցներում գտնվող հայտնի արձանը։

Նույն այս սորոսական կառույցները քննադատում էին Արցախի բնակիչներին, որ իրենց անվտանգությունը կապում են ռուսական խաղաղապահ զորախմբի հետ և իրենց աջակցությունն են հայտնում Ռուսաստանին։ Ըստ էության, գործ ունենք հերթական երկակի ստանդարտների հետ, երբ այսպես կոչված իրավապաշտպան կառույցները իրավունքի, մարդու իրավունքների և հավաքների ազատությունների մասին հիշում են միայն իրենց ձեռնտու դեպքերում։ 

Դավիթ Ղազարյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular