ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պոպուլիզմի միջոցով արդարանալու հիմքեր են ստեղծվում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է
 
Այսօր վերջնականապես հանձնվում են Բերձորը, Սուսը և Աղավնոն: Իսկ երեկ Հայաստանի կառավարությունը «պատմական» որոշում կայացրեց՝ 2023 թվականի հունվարի 1-ը «տեղափոխելով» 2022 թ. սեպտեմբերի 1: Այսինքն, հունվարի 1-ի փոխարեն սեպտեմբերի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակներն ու նպաստները. աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 3000 դրամով, նվազագույն կենսաթոշակի, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը՝ 1900 դրամով: Մինչ թոշակառուներն ու նպաստառուները շնորհակալություն էին հայտնում հայրենի իշխանավորներին, որ իրենց «բերանից» կտրում ու կենսաթոշակ են բարձրացնում, մինչ աներևակայելի ուրախություն էին ապրում այսպիսի ահռելի բարձրացումից՝ մտածելով, թե ինչ մեծ գումարներ են հետ գցելու դրա արդյունքում, սոցցանցերում բուռն քննարկումներ էին, թե ինչով է պայմանավորված ժամկետների այսպիսի «տեղափոխությունը» և որքանով է կապված Բերձորի, Սուսի և Աղավնոյի հանձնման թեման «ջրելու» հետ:
 
Իսկ եթե ավելի լուրջ, ապա տնտեսագետներից շատերը սա համարում են ծաղր: Մասնավորաբար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց որոշման ժամանակավրեպ լինելու, ինչպես նաև նախատեսվող բարձրացումների անհամարժեքության մասին:
 
«Այս փոփոխությունը խնդիր չի լուծելու: Այստեղ փաստացի ոչ թե մարդկանց խնդիրն է լուծվում, այլ կրկին պարզապես պոպուլիզմի միջոցով արդարանալու հիմքեր են ստեղծվում: Իրականում իշխանության գալու առաջին իսկ օրվանից առաջնորդվում են բացառապես իրենց նեղ քաղաքական շահով՝ իրենց աթոռները, իշխանությունը պահպանելու բացառիկ շահով: Իրենց համար ակնհայտ դարձավ, որ ևս մեկ պոպուլիստական հիմնավորման անհրաժեշտություն է լինելու: Իրական խնդիրը չեն լուծում, բայց արդարանալու հիմք են ստեղծում, որ կարողանան տարբեր փաթեթավորումներով ժողովրդին կերակրել ու ասել՝ տեսեք՝ բարձրացնում ենք կենսաթոշակները, նպաստները, մտածում ենք ժողովրդի մասին: Մինչդեռ փաստն այն է, որ հատկապես սոցիալական խոցելի խմբերի մասով լուծումներ գրեթե չկա, խնդիրները միայն խորանում են, ինչը պայմանավորված չէ միայն գնաճով: Իրականում սոցիալական քաղաքականությունը ու խոստացված բարեփոխումները զրոյական արդյունքներ ունեն»,-ասաց Թ. Ավետիսյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular