ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Հայաստանի հետ Արցախի կապն ապահովող ճանապարհի առումով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, երեք տարում պիտի որոշվեր Լաչինի միջանցքի նոր երթուղին։ Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը արագորեն ավարտել է իր բաժին աշխատանքը: Արդյունքում արդեն օգոստոսի 25-ին Աղավնո, Բերձոր համայնքներն ամբողջովին դատարկված են լինելու:

Դեռ օգոստոսի 3-ին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նշել էր. «Կողմերի համաձայնեցմամբ, երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Նա նաև հավելել էր, թե այդ պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի։

«Համենայնդեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել», -նշել էր Գրիգորյանը: Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովն էլ օրերս նշել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։ Այսուամենայնիվ, մենք մտահոգիչ տեղեկություններ ենք ստացել, որ հենց օգոստոսի 25-ից միջանցքը կարող է փակվել, թեպետ այլընտրանքային ճանապարհը հայկական կողմը չի կառուցել:

Ըստ Հայաստանի պաշտոնյաների, դա նախատեսվում է գարնանը: Հարցի հետ կապված «Փաստը» դիմել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին՝ հարցնելով՝ եթե ճանապարհը փակվեց, այս դեպքում ինչպե՞ս է ապահովվելու կապը Հայաստանի և Արցախի միջև: «Նման տեղեկություն` ամսաթվով և այլն, և այլն, ես չունեմ: Համենայն դեպս, ճանապարհը ոչ թե փակվելու է, այլ միջանցքը տեղափոխվելու է, այսինքն` խոսքը ոչ թե փակվելու, այլ միջանցքի տեղափոխության մասին է: Բայց ամսաթիվ և այլ հստակ որևէ բան ասել չեմ կարող»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ավանեսյանը:

Ճշտող հարցին` իսկ ճանապարհի տեղափոխման մասով որևէ ամսաթիվ հստակեցվա՞ծ է, ասաց. «Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ: Համենայն դեպս, եթե ճանապարհի հետ կապված ինչ-որ բան լինի, հայտարարություն լինելու է: Այնպես չէ, որ քաղաքացիները մնալու են առանց կապի»:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ վաղը (այսօր-խմբ.), հավանական է, ճանապարհի հետ կապված կոնկրետ պարզաբանումներ կունենան ռուսական կողմից: «Կարծում եմ՝ ռուսական կողմը մինչև այդ մեզ պարզաբանումներ կտա, և մենք վաղն ավելի հստակ կիմանանք ճանապարհի հետ կապված կոնկրետ օր դրված է, թե ոչ, որովհետև այս պահի դրությամբ հստակ օր ռուսական կողմից դրված չէ:

Իրականում մինչև հիմա մեզ համար գաղտնիք է, թե ով է ընդհանրապես նման ժամկետներ ու վերջնաժամկետներ հաստատում: Որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա այդ առումով: Ամեն դեպքում, խիստ կասկածներ ունեմ, որ այդ ճանապարհը չի օգտագործվելու: Մի բան, որը հավանական է լինի, կապված է Ստեփանակերտից դեպի Հայաստան գնացող՝ ԼՂԻՄ-ի մասը շրջանցող 3 կիլոմետրանոց հատվածի հետ, որը հիմա Արցախի իշխանություններն են կառուցում: Իսկ մնացած ճանապարհը, ըստ ռուսական կողմի, մեկ տարի դեռևս օգտագործվելու է. ռուսական կողմը հաստատել է, որ դեռևս մեկ տարի կա նախագծի քննարկման համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular