ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական շփումները գաղտնի են պահվում հանրությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգոստոսի 18-ի երեկոյան Բրյուսելում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիգմեթ Հաջիևի հանդիպումից 3 օր է անցել, ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ անվտանգության խորհրդի գրասենյակը որևէ տեղեկություն չեն հայտնել այդ հանդիպման մանրամասների մասին։ Առայժմ եղած միակ տեղեկությունը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառումն է, որտեղ նա նշել էր, թե բավական արդյունավետ հանդիպում է կայացել։ 

Հայաստանի իշխանությունները շարունակում են ամեն գնով հանրությունից գաղտնի պահել նման առանցքային հանդիպումների մասին տեղեկատվությունը։ Հիշեցնենք, Ադրբեջանը տևական ժամանակ հրաժարվում էր հանդիպումների կազմակերպություններից, միտումնավոր սրում իրավիճակը շփման գծում՝ փորձելով Հայաստանի հայկական զինված ուժերին դուրս մղել Արցախի տարածքից։ Եվ այժմ բազմաթիվ քաղաքագետներ նշում են, թե Ադրբեջանին հաջողվել է այս փուլում ստանալ իր ցանկացած արդյունքը և դրանից հետո կրկին նստել է բանակցությունների նորանոր զիջումներ կորզելու Հայաստանից։

Այս ֆոնին բավականին ուշագրավ տեղեկություն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, թե սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը։ Այս հանդիպման վերաբերյալ ևս որևէ տեղեկատվություն հայկական կողմը չի տարածում։

Ըստ էության, փաշինյանական վարչախմբի համար կարևորագույն և առանցքային նշանակություն է ստացել բոլոր տեսակի հանդիպումների մասին Հայաստանի և Արցախի հանրությանը անգիտության մեջ պահելու հանգամանքը։ Վարչախումբը գիտակցում է, որ այն ինչ ինքն անում է ապիկարություն և դավաճանություն է, ընդ որում բոլոր գործողություններն իրականացվում են միտումնավոր՝ առանց դյուզն-ինչ խղճի խայթի։

Աղավնոյում և Բերձորում 2 օր անց կլինեն արդեն ադրբեջանցիները, որոնք կվայելեն հայերի կառուցած և տասնամյակներով շենացրած տներն ու շինությունները։ Ռուսական խաղաղապահներն էլ հրշեջ մեքենաներ են բերել, որպեսզի հանկարծ, եթե որևէ մեկի մտքով անցնի հրդեհել իր տունը, արագ մարեն կրակը, ընդ որում հրշեջ մեքենաները ադրբեջանական են, բերվել են Ֆիզուլիի հրշեջ ծառայությունից։

Մինչ Հայաստանի և Արցախի բնակիչները փորձում են ատամները կրճտացնելով պայքարել ստեղծված իրավիճակի դեմ, փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անում է Հայաստանի և Արցախի շահերը ոտնահարելու՝ հանուն սեփական իշխանության կենսական նշանակության օբյեկտները Ադրբեջանին տալու իրենց զազրելի քաղաքականությանը։ 

Նորայր Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular