Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏ39-ամյա Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Մյունխենում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ավագ Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում նվաճեց ոսկե մեդալ:
Մերդինյանը եզրափակիչում վաստակեց 14.733 միավոր: Արծաթե մեդալակիր դարձավ հոլանդացի Լորան Մունքը (14.700), բրոնզե մեդալակիր գերմանացի Նիլս Դանկել (14.633):
Հարություն Մերդինյանն առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2016 թվականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ու