ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քառօրյա պատերազմի զոհերից մեկին գլխատել են կենդանության ժամանակ. ԼՂՀ դատախազություն

ԻՐԱՎՈՒՆՔ

ԼՂՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել է 6 քրեական գործ։

Մանրամասնվում է, որ հարուցվել է 3 առանձին քրեական գործ՝ 19-ամյա եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի, վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոյանի գլխատման փաստերով: Հարուցվել են նաեւ քրեական գործեր 19 զինծառայողների մարմինների խոշտանգումների գործով։

Ըստ իրականացված փորձաքննությունների, Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո, իսկ 31-ամյա մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք։

ԼՂՀ դատախազությունից հայտնում են նաեւ, որ զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, Ռոման Պողոսյանի, Սուրեն Մելքումյանի, Մաքսիմ Գրիգորյանի, Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Անդրանիկ Գրիգորյանի ականջները կտրած են եղել։

Նշվում է, որ զինծառայող Տիգրան Բերաքչյանի մոտ կտրված են եղել ականջներն ու աջ ձեռքի մատները։ Արման Անդրասյանի մոտ կտրված է եղել աջ ականջը, կտրվածքներ են եղել կրծքավանդակի վրա։ Քառօրյա պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի մոտ կտրված է եղել աջ ձեռքի մատը։ Զինծառայող Աշոտ Շահբազյանի ձախ աչքը հանված է եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular