ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման առաջարկին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստի ընթացքում գործադիրը հավանություն տվեց «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման՝ ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում։

Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խթանմանը, համատեղ համագործակցության նախագծերի և ներդրումների իրագործմանը, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը՝ ԵԱՏՄ ու երրորդ երկրներում ձեռնարկատիրական և (կամ) քաղաքական ռիսկերից արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրման ոլորտում գործունեություն իրականացնելու միջոցով։

Ընկերությունն իրականացնում է միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության, այդ թվում՝ մասնակից պետությունների արտահանման վարկային գործակալությունների, միջազգային ֆինանսական և բանկային կազմակերպությունների ու միությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեություն՝ նոր մասնակիցների համար դրան միանալու բաց սկզբունքի համաձայն։

Ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավունակություն և իր իրավասության շրջանակներում միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունք։

Ընկերության կանոնադրությամբ սահմանում են մի շարք գործառույթներ: Մասնավորապես, ընկերությունը կհամագործակցի մասնակից պետությունների և երրորդ երկրների արտահանման վարկային գործակալությունների, ապահովագրողների և վերաապահովագրողների հետ՝ արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրության ու ապահովման գործառույթների իրականացման նպատակով, մասնակից պետություններում ռիսկերի վերաապահովագրման դեպքում կաջակցի ռիսկերի գնահատման իրականացման, ռիսկերի նվազեցման և վնասների կարգավորման գործընթացին, կիրականացնի սեփական արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, շրջանառությունը, մարումը և հետգնումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular