ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը փորձում է ապացուցել անապացուցելին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի տարասեռ թիմին մշտապես մեղադրել են հակառուսականության մեջ։ Թերևս դրա համար բավարար հիմքեր կային, թե՛ նախկինում այդ թիմի կարկառուն որոշ ներկայացուցիչների պահվածքը, հակառուսական ակցիաներին նախկին ակտիվ մասնակցությունը, թե՛ նաև նախքան 44-օրյա պատերազմը, գործող իշխանությունների հոխորտանքները Ռուսաստանի հասցեին։

Պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս ամեն ինչով կախված է Ռուսաստանից և առիթ է փնտրում ցույց տալու իր հավատարմությունը։ Վերջին շրջանում, թերևս միայն խաղաղապահների հետ կապված դեպքն էր, որ Փաշինյանը համարձակություն ունեցավ մի քանի կցկտուր խոսք ասելու, քննադատելու ռուս խաղաղապահների գործողությունները։

Երեկ աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մասնակցելու ցուցահանդեսին և զորավարժություններին, ինչպես նաև հանդիպել է Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Տարածված հաղորդագրությունները, տեսանյութը, ինչպես նաև ռուսական լրատվամիջոցների լուսաբանումը վկայում է, որ փաշինյանական իշխանության առաջատար ներկայացուցիչը գլխիկոր լսել է Շոյգուին, ստորաքարշ և գլխահակ կանգնել նրա առջև և անընդհատ շեշտել Ռուսաստանում ռուսական խաղաղապահ զորախմբի կայունացնող դերը շփման գծի ամբողջ երկայնքով։

Պապիկյանը նշել է, թե իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կողմերը, ըստ Հայաստանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության, կարևորել են իրադրության հետևողական և շարունակական կայունացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը՝ շեշտադրելով Ռուսաստանում խաղաղապահ առաքելությունն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այս հարցում։

Փաստացի Պապիկյանը գնացել էր Շոյգուի մոտ ներողություն խնդրելու Նիկոլ Փաշինյանի հոխորտանքների համար և ասելու, թե դա իբր Հայաստանի իշխանության իրական դիրքորոշումը չէ և փաշինյանական իշխանությունը «շոյված է» ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունից։ Ըստ էության, հենց այդպես էլ պետք է լիներ, հատկապես, որ Փաշինյանի հայտարարություններից հետո նա մի քանի լուրջ քննադատություններ ստացավ ռուսական պաշտոնական մարմիններից։

Մհեր Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular