ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ամրապնդվում է Հայաստանի սահմանին և նոր պահանջներ է առաջ քաշում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հետևողականորեն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Հայաստանի սահմանին։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Աբաս Խալիլովը երեկ հայտարարել է, թե պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ստեղծել է 110 սահմանային մարտական հենակետ։ Թե որքան մարտական հենակետ է ստեղծել Հայաստանի զինված ուժերը, նույնիսկ իմաստ չկա հայտնելու։

Ավելին, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք ամբողջ ենթակառուցվածքներով են ստեղծում այդ հենակետերը, հայկական հենակետերը մեծամասամբ վրաններ են, կամ բնակության համար ոչ պիտանի տարածքներ, ընդ որում բաց երկնքի տակ, զուրկ անվտանգության և կեցության համար անհրաժեշտ պայմաններից։ Խալիլովը նաև սպառնացել է Հայաստանին՝ հայտարարելով, որ «Ղազախի շրջանի 7 էսկլավային գյուղերի հետ կապված իրավիճակը Հայաստանի հետ սահմանի հետ սահմանազատման առարկա է»։

Տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում նաև Տավուշի մարզում գտնվող 7 նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը՝ դրանց դիմաց ոչինչ չստանալով։ Մինչդեռ բազմաթիվ մասնագետներ նշում են, թե Հայաստանը հնարավորություն ունի բարձրացնել ոչ միայն Արծվաշենի, այլ նաև Ադրբեջանի տարածքում նախկինում գտնվող հայկական անկլավների հարցը։ Մինչդեռ գործող իշխանությունները ամեն կերպ խուսափում են Տավուշի գյուղերի մասին որևէ հայտարարություն անելուց, անընդհատ կտուրը գցելով այդ թեման, և ի վերջո անհրաժեշտ պահին այն կրկին հանրությանը դավադրաբար հրամցնելու նպատակով։

Ըստ էության, ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանի իշխանություններին զրկել է խուսանավելու հնարավորությունից՝ վստահ հայտարարելով, որ այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ փաշինյանական իշխանությունը դարձել է Ադրբեջանի կամակատարն ու խամաճիկը և կատարում է թշնամի երկրի իշխանությունների բոլոր պահանջները։ 

Բաբկեն Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular