ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում պետական կառավարման լուրջ ճգնաժամ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարյուրավոր փրկարարներ, կամավորներ վերջին երկու օրերին անձնուրաց պայքարում են «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհի և պայթյունի հետևանքների դեմ։ Ծայրաստիճան շոգին և թունավոր օդի պայմաններում փորձում են հեռացնել փլատակները, դուրս բերել զոհվածների դիերը կամ ենթադրյալ կենդանի մնացածներին։

«Սուրմալու»-ում ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ բացահայտում է Հայաստանի պետական համակարգի բոլոր թերությունները։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշում է, որ առաջին խնդիրը, որը պետք է իշխանությունը լուծեր, համակարգող շտաբի ստեղծումն է, պետք է ընդգրկվեն նույնիսկ նվազագույն չափով դեպքի հետ առնչություն ունեցողները։

«Այս ողբերգությունը և դրա հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները շատ դեպքերում հիշեցնում են 44-օրյա պատերազմը, կազմակերպչական կառավարման և մարդկային ռեսուրսների ներգրավման առումով։ Չնայած առանձին ծառայությունների, հրշեջների, փրկարարների, առանձին ոստիկանների անձնազոհ ջանքերի, պետք է արձանագրել, որ ամենամեծ խնդիրը իրավիճակը ճիշտ ախտորոշելն ու անհրաժեշտ ռեսուրսների ներգրավումն է»,- նշում է պատգամավորը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, փրկարարները փորձում են աշխատել հնարավորինս մեծ նվիրումով, սակայն հարկ է նշել, որ խնդիրները միայն այս նախարարությունում չեն։ Պետական կառավարման համակարգն ընդհանուր առմամբ լուրջ, լոգիստիկ պրոբլեմներ ունի, որոնք անհնար է լուծել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

Այդ լոգիստիկ խնդիրների մեջ մտնում են ոչ միայն կազմակերպչական հարցերը, որոնողա-փրկարարական գործողությունները արդյունավետ իրականացնելը, այդ թվում նաև քարոզչական խնդիրները, երբ պետական համակարգը չի կարողանում դիմագրավել արտաքին և ներքին դիվերսիաների, սաբոտաժի, ինչպես նաև որոշակի խուճապային տրամադրություններին։

Հայաստանում պետական կառավարման լուրջ ճգնաժամ է, և այդ ճգնաժամը հարկ է օր առաջ կարգավորել, այլապես հաջորդ նման հնարավոր արտակարգ իրավիճակը կարող է ընդհանրապես կոլապսի ենթարկել պետական համակարգը և միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը։ Ահա սա է ամենակարևոր խնդիրը, որ այսօր կանգնած է Հայաստանի առջև։ 

Հրանտ Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular