ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կհետաձգվի՞ տարհանումը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին Աղավնոյի բնակիչներից մեկն այրեց իր տունը՝ 28 տարի ապրել է այնտեղ, իր հայրը մասնակցել է առաջին պատերազմին, բազմաթիվ հարազատներ է կորցրել։ «Ասում են՝ փոխհատուցում չեն տալու, որ այրենք։ Էլ ոչ մեկ մեզ չի կարող փոխհատուցել էս հողի համար։ Էսի եթե իմ երեխեն չի վայելելու, թուրքը չպիտի վայելի»,- նշել էր նա։Հիշեցնենք, ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը 10 օր առաջ այցելել էր գյուղ, բնակիչներին հորդորել չայրել տները, հակառակ դեպքում փոխհատուցում չեն ստանա։ Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանին հարցրեցինք՝ պաշտոնյաները դեպքից հետո զրուցե՞լ են տունն այրած բնակչի հետ կամ այցելե՞լ են գյուղ՝ կանխելու շղթայական զարգացումները։ Չաուշյանը ասաց․ «Ես չգիտեմ՝ իր հետ զրուցել են, թե ոչ, մենք հիմա տեղափոխման հարցերով էնքան խառն ենք, որ չեմ կապվել իր հետ, տեղյակ չեմ։ Գիշերն այրել է ու գնացել։ Ես չեմ կարող ասել՝ ճիշտ է արել, թե սխալ, խնդրում եմ էս թեմայով չխոսենք: Հա, Խանումյանը նման բան էր հորդորել, բայց ես ո՛չ դատապարտելու եմ տղային, ո՛չ արդարացնելու»։

Գյուղում կա՞ն էլի մարդիկ, որ մտադիր են այրել տները, համայնքապետն ասաց՝ տեղյակ չէ։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ Մոսկվայում եկող շաբաթ սպասվող եռակողմ հանդիպմանը հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի՝ տեղահանման ժամկետները 1-2 ամսով հետաձգելու հետ կապված: Արցախի իշխանությունները ժամանակ կստանան` կոմունիկացիաների խնդիրը լուծելու համար: Խոսքը Բերձորից գազատարի, հոսանքագծերի, ինտերնետ կայանների տեղափոխման մասին է, քանի որ նոր ճանապարհի շահագործումից հետո դրանք կմնան ադրբեջանական տարածքում։ Տարօրինակ է, որ իշխանությունները պատրաստ են ադրբեջանցիներին ընդունել մեր երկրում, բայց չեն կարողանում հասնել նրան, որ մեր կոմունիկացիաներն անվտանգ շահագործվեն նրանց տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular