ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կենսագրություն ունի արտակարգ իրավիճակների նոր նախարարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Նա ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում: Կրթությունը 1991թ. – ավարտել է Երեւանի պետական համալսարանը:

1997թ. – ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան: Ծառայությունը 1986-1988թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1992թ.-ից ՀՀ զինված ուժերում է:

1992-1994թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում:

1994թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ:

1997թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում: Աշխատանքային գործունեությունը 1998թ.-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ:

2004թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:

2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ:

2009թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ:

2010թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական դասային աստիճան:

2010թ. – ՀՀ նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Պարգևատրվել է` «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյանի», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի» մեդալներով:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular