ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում խախտված է անվտանգային մթնոլորտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, գրեթե բոլորին Հայաստանում թվում էր, թե Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ, ամենապաշտպանված երկրներից մեկն է։ Եվ իսկապես, հարևանների հետ սառեցված պատերազմում գտնվող երկրում, գրեթե քսանքանի տարվա ընթացքում հազվագյուտ դեպքեր են եղել, որոնք համատեղելի չեն ոչ միայն հարևանների այլ նաև աշխարհի տարբեր երկրների հետ։

Գրեթե ոչ մի ահաբեկչություն և շատերը Հայաստանն արտերկրում ներկայացնելիս, առաջին հերթին նշում էին անվտանգ մթնոլորտը, միջավայրը, որտեղ ապրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

44-օրյա պատերազմը եկավ՝ ի ցույց դնելով այդ պնդման անլրջությունը։ Այլևս, գրեթե 2 տարի անց, Հայաստանի որևէ բնակիչ, որևէ վայրում, լինի դա Երևանը, Գյումրին, սահմանամերձ շրջանները կամ Արցախը, իրեն անվտանգ զգալ չի կարող։ Չենք ցանկանում տրվել դավադրությունների տեսություններին և պնդել, թե սա ինչ-որ կենտրոնից կամ ինչ-որ ուժերի կողմից հրահրվող իրավիճակ է, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն համառորեն փորձում են համոզել, թե ինքը գտնվում է վտանգավոր իրավիճակում և դրա համար պետք է որոշակի զրկանքներ, սահմանափակումներ կրի, ընդհուպ երկրի ինքնիշխանությունը կամ անկախությունը կորցնելու գնով, որպեսզի շարունակի ապրել անվտանգ իրավիճակում։

Սուրմալուում կատարվածը հերթական անգամ ի ցույց դրեց, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած բնակիչ անվտանգ իրեն չի կարող զգալ իր երկրի ցանկացած տարածքում։ Եվ, ըստ էության, խախտված է պետության կողմից սեփական քաղաքացիների անվտանգությունը ապահովելու հանգամանքը։

Իհարկե, կարելի է նշել, որ պետական բարձրաստիճան իշխանության կողմից ևս խրախուսվում է հանրությանն անընդհատ վտանգի, կասկածամտության մեջ պահելու հանգամանքը, այդպես ավելի հեշտ է կառավարել հանրությանը, ազդել նրա բնազդների, վախերի վրա։ Սակայն հայ հանրությունը ունի կարևոր խնդիր՝ ի վերջո ինքնակազմակերպվելու, ունենալու նորմալ իշխանություն, որից էլ կարող է պահանջել թե՛ իր ժողովրդավարական ազատությունները, թե՛ տնտեսական վերականգնումը և թե՛ անվտանգային միջավայրի պահպանումը։

Մարտին Պապյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular