ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկության տարիներին քիչ խաղացած, քիչ շփված երեխաներն ունենում են միայնակության զգացում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նրանք կյանքի դժվարություններն ավելի բարդ են հաղթահարում Մանկությունը մարդու ամենակարեւորագույն փուլն է, եւ ծնողները, որքան հնարավոր է, այն պետք է լցնեն սիրով ու ջերմությամբ: Այս մասին բազմիցս նշում են հոգեբանները:

«Առավոտի» հետ օրեր առաջ երեխայի վարքի եւ ծնող-երեխա ֆիզիկական շփման մասին զրուցել էր «Փսիլայֆ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:

Շարունակելով այդ թեման, հոգեբանը նշեց՝ կան երեխաներ, որ խրախուսելով, մոտիվացնելով կարելի է հասցնել շատ դրական արդյունքի: Հետագայում նման երեխաները, ըստ մասնագետի, ավելի ինքնավստահ են լինում սեփական ուժերի նկատմամբ. «Չարած բանի համար գովելը այդքան էլ խրախուսելի չէ, բայց տեսնելով մի փոքր լավը, խրախուսել դրա համար, շատ կարեւոր բան է: Չպետք է մոռանալ, որ միայն արարքը չէ, որ արժանի է գովեստի եւ միայն դրանով չէ, որ երեխայի հետ հարաբերությունների մեջ պետք է մտնել:

Մենք պետք է ցույց տանք, որ անկախ ամեն ինչից՝ սիրում ենք մեր երեխային, նա թանկ է մեզ համար, շնորհակալ ենք, որ նա կա մեր կյանքում ու բառերով ասելը օրվա մեջ մի քանի անգամ՝ շատ կարեւոր է»: Բացի ասելը, հոգեբանը նշեց, որ պետք է համբուրել, գրկախառնվել, սեղմել կրծքին, որքան հնարավոր է ջերմ վերաբերմունք ցույց տալ. «Գրկախառնությունից երեխան ստանում է կյանքի դրական էներգիա, կենսուրախություն եւ ինչքանով այն շատ պահպանվի, այնքան այն ամենադրական արդյունքը կտա: Սա կապ ունի, թե երեխան ինչ ընտանիքում է մեծացել. եթե երեխային փոքր ժամանակ մայրը, հայրը այդքան մեծ նշանակություն չեն տվել, ապա նա մեծ դժվարությամբ է գնում այդ քայլին:

Իր համար այդ սահմանը միշտ փակ է»: Ծնողների՝ պայմանական եւ ոչ պայմանական հոգեբանական վերաբերմունքը երեխաների նկատմամբ, Լիլիթ Խաչատրյանն ասաց. «Երբ երեխային ասում ես՝ դու լավն ես, ես քեզ սիրում եմ, որովհետեւ խաղալիքը չես կոտրում, դպրոցում լավ գնահատական ստացար, որ հյուր գնացինք, դու քեզ լավ պահեցիր, ապրես, սա պայմանականն է՝ պայմանը կա ու ծնողի մոտեցումը կա: Երբ ծնողը երեխային ընդունում է ուղղակի, որ երեխան կա, գոյություն ունի այդ ընտանիքում, անկախ իր կատարած գործողություններից՝ շատ թանկ է ու կարեւոր ծնողի համար, սա՝ ոչ պայմանական: Ու պետք է ծնողները հասնեն նրան, որ ոչ պայմանականը կարողանան պահել, որովհետեւ, երբ հետագայում ոչ պայմանականը չի լինում, երեխան իրեն սիրված, կարեւորված չի զգում ինչ-որ կարեւոր բան անելուց, նա իր «ես»-ը գնահատված չի զգում: Որով էլ հետագայում տարբերվում է թույլ եւ ուժեղ մարդ տեսակը»:

Հոգեբանության տեսանկյունից հուզազգայական կապը շատ կարեւոր է, եւ այն հիմնականում ձեավորվում է մոր եւ երեխայի միջեւ: Հոգեբանը նաեւ առանձնացրեց այն հանգամանքը, որ երեխայի կենսաբանական կապը միայն մոր հետ է եւ նույնիսկ տատիկի ներկայությունը չի կարող լրացնել: Դայակի առկայության դեպքում, այն առավել եւս բացակայում է. «Պետք է հիշել, որ առաջնային խնամքը միայն մորն է, երեխան աշխարհը ճանաչում է մոր հետ հուզական կապի միջոցով, առաջին անգամ ժպիտ տեսնում է մոր դեմքին, սկսում է ժպտալ մոր միջոցով, հույզերը զգալ մոր միջոցով: Նույնիսկ դայակի առկայության դեպքում էլ մայրը պետք է հիշի, որ երեխայի խնամքով զբաղվեց մեկը, բայց երեխայի հուզական կապի ստեղծումը իրենն է: Մայրը պետք է գոնե օրվա վերջում ժամանակ հատկացնի՝ երեխայի հետ հաստատի այդ հուզական կապը, նրա հետ անցկացնի գոնե 2 ժամ, երեխան պատմի մորը իր ուրախությունը, գանգատները, երեխան էլ անհամբեր սպասի մորը, որ պատմի դրանք»: Մասնագետը եւս մեկ անգամ ծնողներին հիշեցրեց, որ երեխայի առաջատար գործունեությունն է խաղը ու ծնողները պարտադիր մի քանի ժամ պետք է անկեղծորեն խաղի մեջ մտնեն երեխաների հետ՝ թողնելով իրենց հոգսերը. «Երեխան աշխարհը ճանաչում է միայն խաղի միջոցով: Ինչպես մեծահասակների համար է կարեւոր աշխատել, նույնիսկ տանը՝ զբաղվելով տան մաքրությամբ, այնպես էլ երեխան պետք է անպայման խաղա, որին պետք է մասնակցի ծնողը:

Այն երեխաները, որոնք մանկության տարիներին շատ են խաղացել, շփվել են, տարբերվում եմ այն երեխաներից, որոնք ծնողական որեւէ միջամտության չեն արժանացել, չեն խաղացել ծնողների հետ: Այսպիսի երեխաները ունենում են միայնակության զգացում եւ կյանքում դժվարություններն ավելի բարդ են հաղթահարում»:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ 

ց

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular