ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական Երևանը վախենո՞ւմ է մեկնաբանել Ալիևին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեք օր է անցել, սակայն պաշտոնական Երևանը այդպես էլ չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի լպիրշ հայտարարությունները, թե Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ որևէ հատուկ արտոնություններ չեն ունենա, ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ նրանք։

Միակ մարդը, որ արձագանքել է Իլհամ Ալիևի լկտիությանը, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն է։ Նրա խոսքով, Ադրբեջանը երբեք չի թաքցրել Արցախի վերաբերյալ իր ծրագրերը, իսկ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ այլևս չի լինի։ Դավիթ Բաբայանը նույնիսկ ծաղրանքով շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ակնարկելով, որ այս հայտարարությունը անսպասելի չէր։ Իսկ մինչ այդ, մինչ Արցախի և Հայաստանի գործող իշխանությունները չեն արձագանքում Իլհամ Ալիևին, շարունակում են Աղավնոն, Բերձորը և Սուսը հանձնելու իրենց հանցավոր և ապիկար գործողությունները։ Ընդ որում ամեն գնով պարտադրում են արցախցիներին այդ բնակավայրերի բնակիչներին, որպեսզի նրանք որևէ կերպ չվնասեն իրենց տները, այլապես կզրկվեն հնարավոր փոխհատուցումից։

Երեկ երեկոյան մի տեսանյութ տարածվեց, որտեղ Աղավնոյում, ծնված երիտասարդը հրդեհում է իր հայրենի տունը, որպեսզի այն թուրքերին չմնա։ Նա հայտնում է, թե այդ տանը մեծացել են ինքն ու իր եղբայրը. «Իմ տունն ուզում են ծախել թուրքին, պետությունը, ղեկավարությունը ի՞նչ է ասում, ասում է, որ վառեք, փոխհատուցում չի լինելու, էդ փոխհատուցումը մեզ ոչինչ չի կարող տալ, որովհետև մենք այնքան թանկ բան ենք կորցրել, սա սուրբ օջախ է, սուրբ հող և այս սուրբ օջախը չեմ կարող ուրանալ»,- ասել է Աղավնոյի բնակիչը, ապա բենզին լցնելով վառել իր ընտանիքի ստեղծած օջախը։

Մեկը, երկուսը, թերևս մեկ տասնյակը կարող են վառել իրենց տները, մեծ մասը փոխհատուցում չստանալու սպառնալիքի տակ իրենց շենացրած տները կհանձնեն ադրբեջանցիներին և անտրտունջ կհեռանան այդ տարածքից։ Այս ամենում սակայն մենք չենք ցանկանում նրանց մեղադրել դավաճանության կամ մանրախնդրության մեջ, չենք ցանկանում նաև հերոսացնել երիտասարդին, որը այնքան արժանապատվություն է ունեցել, որ այրել է իր տունը։ Սա ողբերգություն է, արցախցու ողբերգությունը, որը մեն-մենակ է մնացել թշնամու դեմ և չունի հնարավորություն և ուժ պայքարելու։ Մինչդեռ նրա թիկունքին պետք է կանգնած լինեին Հայաստանի և Արցախի իշխանությունները, ամեն գնով աջակցեին նրան և գնահատեին տղամարդկային քայլը։ Փոխարենը մենք ունենք իշխանություններ, որոնք դարձել են Ադրբեջանի իշխանությունների խամաճիկը և պատրաստ են նույնիսկ արցախցիների շենացրած տները հանձնել նրանց, միայն թե Իլհամ Ալիևը քաղցր աչքով նայի իրենց։ 

Տարոն Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular