ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սուրմալուի» ողբերգությունը՝ կոլեկտիվ անպատասխանատվության ցուցիչ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց Հայաստանի իշխանությունների և հանրության բացառիկ անպատասխանատվությունը, ամեն գնով գումար աշխատելու ցանկությունը, անվտանգության տարրական միջոցառումների վրա թքած ունենալու հանգամանքը։ Մի քանի զոհ, վեց տասնյակից ավելի վիրավորներ, տասնյակ անհայտ կորածներ։ Աշխարհի ցանկացած երկրում նման միջադեպի պարագայում հանրությունը ինքնակազմակերպվում և առնվազն չի խանգարում արտակարգ ծառայություններին, ոստիկանությանը, փրկարարներին՝ կատարել իրենց աշխատանքը։

«Սուրմալու»-ում տեղի ունեցածը վկայեց, որ մեր հանրությունը ոչ միայն ադեկվատ չէ գործող իրողություններին, այլ ավելի շուտ վստահում է դավադրությունների տարբեր տեսությունների, ամեն տեսակ անհեթեթ երևույթների, քան գործող իշխանություններին, և դա կարելի է ասել օրինաչափ է։ Տեսչական մարմինը դեռևս 2021 թվականին տասնյակ խախտումներ էր արձանագրել տվյալ տարածքում, սակայն որևէ մեկը ո՛չ պատժվել էր, ո՛չ էլ համապատասխան կերպով նրա բիզնեսը կասեցվել էր։ Եվ արդյունքում բազմամարդ տարածքում հրավառության նյութերի պահեստ էր գործում, որն էլ երեկ պայթել է։

Բարդ է ասել ահաբեկչությո՞ւն է, թե՞ դժբախտ պատահար, քանի որ քննչական մարմինները դեռևս որևէ գործ չեն իրականացնում, սակայն այս ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանի կառավարման համակարգը ադեկվատ չէ և իրողություններին արձագանքում է միայն պոստֆակտում, այլ ոչ թե փորձում կանխել ողբերգությունը։ Ավելին, «Սուրմալու»-ում կատարվածից հետո, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգեր են ստացել պետական նշանակության կարևորագույն օբյեկտներում ռումբերի տեղադրման վերաբերյալ։ Որևէ հատվածում, իհարկե որևէ ռումբ չկար, սակայն պարալիզացվել էր քաղաքը, կաթվածահար էր եղել մետրոպոլիտենի աշխատանքը, իսկ հազարավոր մարդիկ հերթական անգամ տուն էին գնացել դառնությամբ՝ հասկանալով, որ իրենք գործ ունեն ոչ թե պետության, այլ ինչ-որ մի անիմաստ և անհեթեթ օրգանիզմի հետ, որը ոչ թե զբաղված է իրենց կյանքը հեշտացնելով, այլ ընդհակառակը՝ բարդացնելով և մարդկանց առօրյան դժոխք դարձնելով։

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում, բայց հերթական անգամ արձանագրեցինք, որ 2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը որևէ կերպ չի կարողանում կառավարել խնդիրները։ Եվ մարդիկ, ովքեր իշխանության գալուց հետո խոստացել էին, որ այլևս Երևանում հրավառության նյութեր թույլ չեն տալու, ընդամենը կարողանում են ֆեյսբուքում ստատուսներ գրել, անհեթեթ և վտանգավոր նարատիվներ տարածել, սակայն որևէ կերպ չեն կարողանում լուծել հանրության խնդիրները։ Օր առաջ հարկավոր է ուշքի բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունը, բարձրացնել մարդկանց և պետական համակարգի դիմադրողականությունը, որպեսզի նման իրավիճակներում գործեն վստահ, խելամիտ, այլ ոչ թե խուճապի մատնվեն։ 

Ռոբերտ Վիրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular