ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշնակից ուժերն ամբողջությամբ ազատագրել են Պեսկին. ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դաշնակից ուժերն ամբողջությամբ ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պեսկի բնակավայրը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
 
Հաղորդվում է նաև, որ Կրամատորսկում ոչնչացվել է HIMARS–ի արձակման կայանքը և դրա համար նախատեսված զինամթերքով պահեստը, իսկ Նիկոլաևսկի մարզում ոչնչացվել է ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռ։ 143 շրջաններում վնասվել են նաև 4 հրամանատարական կետեր, կենդանի ուժեր, սպառազինություն և ռազմական տեխնիկաներ։
 
Խարկովի մարզում բարձր ճշգրտությամբ հրթիռներով և ՀԿՌՀ հարվածներով Ուկրաինայի զինված ուժերի 30-րդ մեխանիզացված բրիգադի ավելի քան 70 զինծառայող է սպանվել, 300-ը` վիրավորվել։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը նաև խոցել են ԴԺՀ-ում 10-րդ Լեռնային գրոհային բրիգադի ժամանակավոր տեղակայման կետը. ոչնչացվել են մինչև 170 ազգայնականներ և 12 միավոր զինտեխնիկա։
Արտեմովսկի շրջանում դաշնակից ուժերի հարձակողական գործողությունների ընթացքում ամբողջությամբ ոչնչացվել են 72-րդ մեքենայացված բրիգադի երկու վաշտ, իսկ Ստարիե Տերնիում՝ ավելի քան 100 ազգայնական և 10 միավոր զինտեխնիկա։
 
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 171-րդ օրը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular