ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական քարոզչական արշավ․ Հայաստանին շտապեցնում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքական իշխանությունները բոլոր ուղղություններով տեղեկատվական գրոհի են նետվել Հայաստանի դեմ, փորձում են ամեն գնով պարտադրել Հայաստանին ընդունել իրենց պայմանները՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի բանագնացների հանդիպումը Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ։

Երեկ մի ամբողջ շարք թուրքական առաջատար թերթեր և հեռուստաընկերություններ անդրադարձել էին հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն շեշտել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման համակարգվում է Բաքվի հետ։ Նա տարօրինակ է համարել, որ Հայաստանում այդ փաստից անհանգստանում են։

«Մենք պարզ ենք, ամենասկզբից էլ ասել ենք՝ Հարավային Կովկասում հնարավոր չէ առանձին-առանձին մտածելով, այս հարցում Հայաստանը պետք է համարձակ ու վճռական լինի, պետք է հրաժարվի խուսափելու քաղաքականությունից»,- ասել է Չավուշօղլուն։

Հայաստանի արտգործնախարարությունը նախօրեին հայտնեց, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն դեռ չկա։ Մինչդեռ թուրքական մի ամբողջ շարք լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, թե բանագնացների 5-րդ հանդիպումը կայանալու է սեպտեմբերին։

Ավելին, երեկ նաև տեղեկություն տարածեցին, թե հանդիպումը ամենայն հավանականությամբ կայանալու է Կարսում։ Հատուկ այդ նպատակի համար թուրքերը վերջին շրջանում ականազերծման աշխատանքներ էին իրականացնում Կարսի ուղղությամբ սահմանային անցակետերի մերձակայքում։

Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն էլ հայտարարել է, թե պատրաստ է այցելել Երևան և այնտեղ հանդիպել իր գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին։ Թուրքական «Հուրիեթ» թերթի տեղեկություններով, բանակցային գործընթացի ողջ ընթացքում, 4 հանդիպում և 500-ից ավելի հեռախոսազանգ է կայացել Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի միջև։ Ընդ որում թուրքական թերթը կարծես ծաղրում է Ռուբինյանին՝ նշելով, թե Քըլըչի և Ռուբինյանի միջև «քիմիա» կա, նրանք հրաշալի հասկանում են միմյանց։

Թուրքական մեկ այլ առաջատար պարբերական՝«Միլիեթ»-ն էլ նշել է, թե Անկարան առաջարկել է բանագնացների 5-րդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, կամ սահմանամերձ որևէ քաղաքում, օրինակ Կարսում։

Տեղեկատվական այս գրոհը և միջազգային հանրությանը լսեցնելը, թե Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը, վկայում է մեկ բանի մասին, մեր հարևանները շտապում են, ընդ որում շտապում են հարաբերությունները վերջնականապես կարգավորել ի վնաս Հայաստանի և դա անել մինչև առնվազն Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները։

Թաթուլ Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular