ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում նոր հույսեր են արթնացել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ ՌԴ արտաքին գերատեսչությունից նախօրեին հնչած հայտարարությունը, որ «Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա» որոշակի հույսեր է առաջացրել Արցախում: Բանն այն է, որ այդ հայտարարության համաձայն՝ պետք է պահպանվի Հայաստանը Արցախին կապող ճանապարհի միջանցքային տրամաբանությունը, նաեւ նոր երթուղու պարագայում, ինչը նշանակում է, որ Աղանուս համայնքը, հարակից այլ համայնքներ էլ կարող են կրկին վերաբնակեցվել, որոնք դատարկվել են պատերազմից հետո։ Իհարկե, Աղավնոն, Բերձորը պահելն անհնար կլինի, սակայն որպես մխիթարություն 2-3 գյուղ վերաբնակեցնելու հնարավորություն կստեղծվի։

Արցախում խոսում են նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է նոր եռակողմ համաձայնագիր ստորագրել մինչեւ օգոստոսի 25-ը, որը նման հնարավորություն կընձեռի՝ հարակից գյուղերը Արցախին վերադառնալու առումով։ Երեկ ՌԴ արտգործնախարարությունից, ի դեպ, հայտարարեցին Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման հնարավորության մասին, որը նախատեսվում է իրականացնել օգոստոսի վերջին:

Հիշեցնենք, որ Ալիեւ-Փաշինյանին մի հանդիպում էլ օգոստոսին նախատեսված է Բրյուսելում։ Այդ հանդիպման մասին նախնական պայմանավորվածությունը կայացվել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ մայիսի 23-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular