ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը խրամատավորվել է, ընդդիմության շարքերում դեռ անորոշություն է. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հայաստանի մոտ երկու տասնյակ համայնքներում սեպտեմբերի 25-ին տեղական ընտրություններ են։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Չարենցավան, Ջրվեժ, Տավուշի մարզի Բերդ,Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում։ Այստեղ ավագանի եւ համայնաքապետեր են ընտրելու։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություն սպասվում է միայն մեկ համայնքում՝ Արագածոտնի եզդիաբնակ Ալագյազ համայնքում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գրեթե բոլոր տեղերում մասնակցության հայտ է ներկայացրել, որի մասին կուսակցությունը տեղեկացրել էր մոտ երկու ամիս առաջ։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության շարքերում լիակատար անորոշություն է՝  մասնակցել, թե չմասնակցել, դեռ վերջնական որոշում չունեն։ «Հայաստան» դաշինքից մեզ փոխանցեցին, որ երբ որոշում կունենան, կհայտնեն, դեռ քննարկումների փուլում են։ ՀՅԴ-ի մասով էլ է անորոշություն, դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՅԴ-ի ՏԻՄ-երին մասնակցության մասով ասաց՝ տեղեկություններ չունի։

Փոխարենը արտախորհրդարանական անհայտ ուժերի կողմից է հետաքրքրություն նկատվում։ Օրինակ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» եւ «Արդարություն» կուսակցության դաշինքով է առաջադրվում Քաջարանի գործող քաղաքապետ, ներկայիս ընդդիմության երբեմնի գաղափարակից Մանվել Փարամազյանը, որը պատգամավոր Վահե Հակոբյանի կուսակիցն էր ժամանակին եւ 2021-ի ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակում էր ընդգրկված, բայց մայիսին դուրս է եկել։ 

Ընտրական օրենսգրքում վերջին փոփոխությունից հետո նախընտրական դաշինքներն այլևս չեն կարող անհատների անուններով կոչվել, ինչպես անցած տարի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը համանուն դաշինք ստեղծեց ու առաջադրվեց, Մամիկոն Ասլանյանը եւ ուրիշներ: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» և Ավետիք Չալաբյանի ու նրա ընկերների «Ազգային օրակարգ» կուսակցությունների  դաշինքն էր ժամանակին անվանակոչվել Առուշ Առուշանյանի անունով։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ Մանվել Փարամազյանը որոշել է «դավաճանել» ընդդիմադիրներին եւ առաջադրվել՝ անհայտ ուժերի ցուցակով, որպեսզի հանրությանը ծանոթ, եւ հատկապես նախկինների հետ ասոցացվող կուսակցությունների պատճառով չպարտվի։ Նրան թվում է, ասենք, Շարմազանովի կամ Վահե Հակոբյանի անվան հետ կապվելն ավելի վարկաբեկիչ է, քան Սուրեն Սուրենյանցի հետ:

Մոսկվայաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ, որն աշնանը շատ ակտիվ էր, կարծես պասիվացել է: Թեեւ հայտնում են, որ մասնակցելու են Չարենցավանի, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի եւ եւս մեկ համայնքի ընտրություններին:

Անցած տարվա աշնանը, մինչդեռ, արտախորհրդարանական նորաստեղծ այս ուժը քանի համայնքներում հաղթեց եւ անգամ համայնքապետ ունի Նոյեմբերյանում, մյուսներում էլ ավագանի ունեցավ։

Նախորդ ընտրություններին ակտիվ մասնակցություն դրսեւորած «Իմ հզոր համայնք»` նախկին համայնքապետերից ձեւավորված կուսակցությունում էլ է քննարկումների փուլ` կուսակցության ղեկավար Սպարտակ Թարթիկյանը մեզ փոխանցեց, որ առաջիկայում կհստակեցնեն, թե որ համայնքներում են մասնակցելու ՏԻՄ-երին։ 
Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը մեզ փոխանցեց, որ առաջիկա օրերին կհստակեցվի իրենց մասնակցության հարցը, նրանք էլ են առայժմ քննարկումների փուլում։

Առաջիկա ընտրություններին ընդառաջ, հրատապ ռեժիմով, իշխանությունը մեկ այլ օրենսդրական փոփոխություն էլ կատարել․ եթե խոշորացված համայնքում ավագանին առաջին նիստը 20 օրվա ընթացքում չի կարողանում գումարել, վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում։ Իշխանությանը հարմարեցված հերթական օրենքն արդեն իր կիրառումն է ստացել Վանաձորում, որտեղ կալանքի վերցրած Մամիկոն Ասլանյանի ընտրությունը համայնքապետի պաշտոնում շարունակում են արգելակել, մինչդեռ Արկադի Փելեշյանին՝ կրիմինալ համբավ ունեցող Ակային համայնքապետի ժպ են նշանակել։ Նույնը, ըստ էության, կկարողանան կրկնել նաեւ առաջիկայում:

Թեկնածուների առաջադրման գործընթացի մեկնարկը նշանակված է օգոստոսի 21-ին: Մինչեւ օգոստոսի 26-ը, ժամը 18։00 թեկնածուները պարտավոր են համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը, ժամը  18։00, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ից և կտեւի  մինչև սեպտեմբերի 23-ը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular