ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվարի 1-ից որքան կթանկանա ջրի սակագինը. «Վեոլիա ջուր» ընկերության դեմ մեծ թվով բողոքներ կան. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը այս տարի էլի բարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունն օգոստոսի 8-ին հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ առաջարկել է ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ՝ 1 խմ-ի համար։ Թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը, այս պահին հայտնի չէ, ուսումնասիրում է առաջարկը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ջրի վերջնական սակագինը հայտնի կլինի մինչեւ այս տարվա նոյեմբերի 15-ը: Եթե այն փոփոխվի, ապա թանկացած ջրի համար բնակիչները կսկսեն վճարել 2023 թվականի հունվարի 1-ից: Իսկ ո՞րն է հիմնավորումը, որ մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանն իր բարձր աշխատավարձ ստացող նախկին համակուրսեցիների հետ ներկայացրել է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ նրանք գրել են, թե այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում սղաճ ունեն։ Այսինքն՝ ընկերության ղեկավար կազմի աշխատավարձը, որ սկսվում է մոտ 3 մլն դրամից, պետք է պահպանվի, տնօրենն ու նրա կուրսեցիները պետք է խելահեղ պարգեւավճարներ իրենք իրենց գրեն ու ստանան, բայց ընկերության սղաճը պիտի բնակիչը լրացնի:

Հիշեցնենք՝ ջրի սակագինը ՀՀ-ում բարձրացել էր այս տարվա հունվարի 1-ին՝ դառնալով 200,47 դրամ՝ գործող 180 դրամի փոխարեն: Հիմա ընկերությունն առաջարկում այն բարձրացնել 9 դրամով: Ջրի սակագնի բարձրացման այս լուրը խիստ զայրացրել է մեր քաղաքացիներին։ Հայտնի է, որ այս ընկերությունը վատ է կազմակերպում իր աշխատանքը, եւ հարյուրավոր քաղաքացիներ դժգոհ են մատուցած անորակ ծառայություններից: Այս մասին են խոսում նաեւ ՀՀ հանրային ծառայություններ ստացված դիմում-բողոքները:

Այսպես, տարեսկզբից մինչ հուլիս (հուլիս ամիսը ներառյալ) «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապված սպառողներից ստացվել է 240 գրավոր դիմում-բողոք, 423՝ բանավոր: Նշենք, որ միայն ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված գրավոր դիմում-բողոքները 54-ն են, իսկ 153-ը՝ բանավոր:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular