ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հայրենակիցնե՛ր,

Այս օրերին ականատես ենք հերթական հետնահանջի, որը ոչ այլ ինչ է, քան արտաքին քաղաքական ասպարեզում ձախողման հետևանք: ՀՀ ձախողած իշխանություններն այս անգամ ևս ժողովրդի թիկունքում ստվերային պայմանավորվածությունների ճանապարհով տանում են Հայրենիքի տարածքի հերթական հանձնման: Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակչության տարհանումը և այդ բնակավայրերի հանձնումը թշնամուն մեկ անգամ ևս ապացուցում է, որ պարտության ենթարկված իշխանությունը ունակություն չունի կառավարելի դարձնելու բանակցություններն ու ներազդելու քաղաքական գործընթացների ու զարգացումների վրա։

Արձանագրելով, որ Արցախի իշխանությունը կրում է պատասխանատվության իր չափաբաժինը, անթույլատրելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից ստվերային պայմանավորվածությունների պատասխանատվությունը արցախյան կողմի վրա բարդելու արատավոր փորձերը։

ՀՅԴ-ն տարիներ շարունակ եղել է Արցախի ազատագրված շրջանների վերաբնակեցման և տնտեսության զարգացման գործի ջատագովն ու նեցուկը: ՀՅԴ մարմինների թելադրանքով Քաշաթաղի շրջանում բնակություն են հաստատել և գործունեություն ծավալել Արցախի, Հայաստանի շրջանների և Սփյուռքահայ մեր հայրենակիցները: Շրջանի կայացման և զարգացման գործում զգալի ներդրումներ են ունեցել զանազան բարեգործական և ներդրումային կազմակերպություններ: Այս առումով ՀՅԴ-ի Արցախի կառույցի համար կրկնակի ծանր է ու ցավալի հայրենակերտման ուղղությամբ տարված աշխատանքների ձախողման այս հանգրվանը: Այնուհանդերձ, համոզված ենք, որ Արցախի տեղահանված ազգաբնակչության՝ պետականորեն կազմակերպված վերաբնակեցումը և նրանց սոցիալական հարցերի լուծումը մնում է օրախնդիր, ինչն անհնարին և անիրագործելի է առանց համայն հայության ջանքերի մեկտեղման։

Վերադառնալով ՀՀ իշխանությունների թրքահաճո քաղաքականությանը, որը ժամանակ առ ժամանակ արժանանում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դրվատանքներին, պետք է ասել, որ յուրաքանչյուր պահ մթնոլորտը հղի է անակնկալներով և նորանոր աղետների արձանագրման վտանգով: Հատկապես մտահոգության առարկա են Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ տարվող աշխատանքները, որի արդյունքում ՀՀ-ն պարտավորված է լինելու ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և անորոշ ճակատագրի է մատնելու Արցախի Հանրապետության ապագան: Այս համայնապատկերում զգալի են թուրք-ադրբեջանական դաշնակցային քաղաքականության նոր նկրտումները՝ Արցախի Պաշտպանական բանակը ցրելու և Արցախի ժողովրդին ինքնապաշտպանության իրավունքից զրկելու ուղղությամբ:

Բարձր գնահատելով հանդերձ Խաղաղապահ առաքելության ջանքերը հրադադարի ռեժիմի պահպանման հարցում՝ պետք է ընդգծել, որ Արցախի Պաշտպանության բանակը Արցախի պետականության հիմքն է: Այն երաշխավորում է Արցախի Հանրապետության սուվերեն տարածքում հայ ժողովրդի մի հատվածի ինքնուրույն ապրելու և արարելու հնարավորությունը։ Արցախի Հանրապետության առկայությունն արդյունքն է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, հազարավոր հայորդիների արյան և քրտինքի: Մեր սերունդը իրավունք չունի մսխելու այդ ձեռքբերումը, զիջելու այն և մատնելու անտերության: Պետական համակարգերի պահպանումը և զարգացումը Արցախի պահպանման և պաշտպանության հիմնասյունն է: Այս առումով կարեւորելով Արցախի մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխության գործընթացը՝ համոզված ենք, որ մինչև 2022 թվականի ավարտը նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի անցկացումը մեկ անգամ ևս կապացուցի ժողովրդի վճռակամությունը անկախ պետություն ունենալու ուղղությամբ:

ՀՅԴ Արցախի կառույցը, կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում, միշտ պատրաստ է ստանձնելու գործնական պատասխանատվություն: Համոզված ենք, որ Հայ ժողովրդի իրավունքների համար պայքարը միայն համաժողովրդական բնույթ կրելով կկարողանա հաջողությամբ պսակվել: Այս համոզումից ելնելով՝ ՀՅԴ Արցախի Կենրոնական Կոմիտեն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն քաղաքական, հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն հանուն Արցախի կազմակերպելու և ի մի բերելու բոլոր շերտերի ներուժը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտե

10 օգոստոս 2022 թ.»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular