ԱՄՆ-ն Տաջիկստանում զորավարժություններ կանցկացնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Տարածաշրջանային համագործակցություն-2022» զորավարժությունները կանցկացվեն այս տարվա օգոստոսի 10-ից 20-ը Դուշանբե քաղաքում։
Չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին, զորավարժությունների մասնակիցներին ողջունել է Տաջիկստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Մարկ Պոմերսհայմը։
Տաջիկստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ զորավարժությունները կազմակերպել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
Զորավարժությունների նպատակն է ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, մեծացնել զանգվածային ոչնչացման զենքեր, ահաբեկչական տարրեր և թմրանյութեր որսալու կարողությունը։