ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա պետք է շուտ հասկանար և ձերբազատվեր այդ երախտամոռ ու անշնորհակալ մարդանմաններից…. Ռոբերտ Մելքոնյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նապոլեոնի փորձը, նրա ապրած կյանքը ցույց է տալիս և ապացուցում, որ ոսկին, ունեցվածքը, հարստությունը, շահը չեն կարող ծառայել որպես հիմք, ցեմենտող նյութ, հավատարմության, նվիրվածության երաշխիք:

Նապոլեոնյան բանակի զորավարները, նրա մարշալները, հարազատ, ընկեր, բարեկամները, որոնք Բոնապարտի հետ բաժանում էին պատիվներն ու ռազմակակ փառքը, դառնալով հարուստ ազնվականներ, հսկայական կալվածքների ու պալատների տերեր, այլևս չէին ուզում կռվել, ծառայել՝ նրանք ավելին էին ուզում:
Նա հույս ուներ, որ իր մերձավորներին տված բարիքների փոխարեն, նրանք կկռվեն, կծառայեն մեծ նվիրումով, հավատարմությամբ:

Սակայն, հակառակը. բոլորը դժգոհ էին և յուրաքանչյուրն ուներ իր պատճառները: Եղբայրը՝ Ժոզեֆը, դժգոհ էր այն բանից, որ իրեն տվեցին հետ ընկած Նեապոլիտանական թագավորությունը, միչդեռ ինքը որպես ավագ «իրավունք ուներ» ստանալ ֆրանսիական գահը:

Մյուս եղբայրը՝ Լուին, Հոլանդիայի թագավորը, դժգոհ էր այն բանից, որ Նապոլեոնն իրեն չի թողնում երկիր կառավարել այնպես ինչպես ինքն է կամենում:

Մյուրատն իրեն խորապես վիրավորված էր համարում այն բանի համար, որ լեհական թագավորի գահն իրեն չտվեցին: Մինչդեռ Վարշավան իրեն շատ էր դուր եկել…

Թալեյրանն իրեն «բարոյապես իրավացի » էր համարում կայսրին հավատարիմ չլինելու համար, որովհետև Բոնապարտն իրեն վիրավորել էր, Կամբասերեսից ցածր դասել, հաշվի չէր առել նաև Ավստրիայի հետ դաշինքի օգտակարության վերաբերյալ իր խորհուրդները:
Կամբասերեսը նույնպես վիրավորված էր, որովհետև կոնսուլության օրոք ինքը երկրում երկրորդ անձնավորությունն էր, իսկ կայսրության օրոք՝ հինգերորդը:

Դուքս դ՛ Աբրանտեսը բողոքում էր, որ ֆինանսների նախարարը իր ծանոթ բանկիրին՝ իր սիրուհու ամուսնուն, փոխառաբար մի քանի միլիոն գումար չտվեց:
Մարմոնը սրտում պահեց վիրավորանքը, որ մարշալական մականները բաժանելիս առաջինների ցուցակում չէր…Կայսրը իհարկե հետագայում Մարմոնին մարշալ դարձրեց և դուքսի տիտղոս շնորհեց, բայց չէ՝ վիրավորանքը մնաց և շարունակում էր իրեն դասել ստորացվածների ու վիրավորվածների թվին:

Նման օրինակներ էլի կան և փաստորեն Բոնապարտի ընկերները, մտերիմները, մարշալները, դքսերը, իշխանները, կոմսերը՝ գրեթե բոլորը, կայսրից վիրավորված էին…
Մի խոսքով, դժգոհների ու վիրավորվածների մի «բանակ» էր, և յուրաքանչյուրն իր հաշիվները, իր խնդիրները, պատճառներն ու ակնկալիքներն ուներ: Եվ բնականաբար միթե՞ այդ դժգոհ, «չգնահատված», իշխանատենչ, փառասեր, բամբասկոտ, փնթփնթան, ինտրիգան, սնապարծ «բարձրաստիճան երևելի» մարդիկ, որոնք զբաղված էին իրենց կալվածքներով, շահերով, հարստությամբ ու զվարճանքներով, կարող էին դառնալ նրա ու պետության հենարանը; Իհարկե ոչ…

Ուղղակի նա պետք է շուտ հասկանար և ձերբազատվեր այդ երախտամոռ ու անշնորհակալ մարդանմաններից…Եվ ամրապնդեր իր դիրքերը…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular