ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ԶՈւ մոտոհրաձգային բրիգադը կորցրել է մարտունակությունը․ ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից Պեսկի (ԴԺՀ) բնակավայրի շրջանում հասցված հարվածներից հետո ուկրաինական 56-րդ մոտոհրաձգային բրիգադը կորցրել է մարտունակությունը, ոչնչացվել է անձնակազմի շուրջ 70 տոկոսը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Բրիգադների կորուստները լրացնելու համար զորակոչվածների մեծ մասը (Ուկրաինայի քաղաքացիներ) հրաժարվել է տեղափոխվել շփման գիծ։

«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով օդում խոցվել են «Տոչկա-Ու» երկու բալիստիկ հրթիռներ ու Խերսոնի մարզում «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի յոթ արկեր», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Նիկոլաևի մարզում որսացել են «Սմերչ» համազարկային հրթիռային կայանքի չորս արկեր, մեկ օրում ոչնչացվել են 9 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Դոնեցկի արևմտյան ծայրամասում:

«Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 267 ինքնաթիռ, 145 ուղղաթիռ, 1 720 անօդաչու թռչող սարք, 365 զենիթային հրթիռային համալիր», - նշում է ՊՆ-ն։
Ռուսական ուժերը ոչնչացրել են նաև 283 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 795 մարտական մեքենա, 3 286 դաշտային հրետանի և ականանետ, 4 807 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 168-րդ օրը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular