ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճակագրական ցուցանիշները՝ վարչախմբի ստախոսության առիթ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները։

Փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչները սիրում են տարածել, թե հունվար-հունիսի տվյալներով երկնիշ աճ է գրանցվել՝ 11,8 %։ Աճը բոլոր ոլորտներում է, բացի գյուղատնտեսությունից, որտեղ 5,5 %-ով անկում է գրանցվել։

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 44 %-ով, իսկ ներմուծումը՝ 48,7 %-ով։ Իհարկե, բազմաթիվ մասնագետներ նշում են, որ տնտեսական այս աճը հանրությունն իր վրա չի կարող զգալ, քանի որ առավելապես կապված են Ռուսաստանից և Ուկրաինայից հազարավոր մարդկանց Հայաստան ժամանելու, այստեղ հայկական բանկերի միջոցով գումարներ փոխանցելու հետ։

Ըստ էության, այդ գումարները, ըստ մասնագետների, որևէ կերպ չեն կարող երկարաժամկետ էֆեկտ ունենալ և ընդամենը կարճաժամկետ ազդեցություն կարող են ունենալ, այն էլ չափազանց կասկածելի է՝ դրակա՞ն, թե՞ բացասական։ Վիճակագրական կոմիտեն այլ, չափազանց ուշագրավ տեղեկություններ է հրապարակել, որոնք գործող իշխանությունները ամենևին էլ չեն ցանկանում տարփողել և ներկայացնել հանրությանը։

Մասնավորապես պարզվում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանի բնակչության նվազում է տեղի ունեցել՝ 2700 մարդով։ Տարեկան կտրվածքով դա բավական լուրջ թիվ է կազմում՝ հատկապես հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Շատերը հեռանում են Հայաստանից, այդպես էլ չվերադառնալու իրենց մտադրությամբ։ Պարզվում է նաև, որ նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատությամբ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել են գրանցված հանցագործությունների թիվը։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, եթե նախորդ տարվա հունվար-հունիսին գրանցվել էր 13792 հանցագործություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 17000 դեպք, ինչը գրեթե 3200-ով ավելի է, քան նախորդ տարվա տվյալը։

Ըստ էության, աճել են նաև առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Ի թիվս այլ հանցագործությունների աճել են մասնավորապես պետական իշխանության ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Նախորդ տարվա 1327-ի դիմաց՝ 1535 դեպք, ինչը վկայում է, որ փաշինյանական իշխանության տարիներին Հայաստանը վերածվել է կրիմինալի որջի, որտեղ որևէ կերպ շարքային քաղաքացին իրեն պաշտպանված չի կարող զգալ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը իշխանության էր գալիս օրենքի գերակայություն հաստատելու և արդարությունը վերականգնելու կարգախոսներով։ Փաստենք, որ այս հարցում էլ ևս գործող վարչախումբը լրջորեն տապալվել է։

Միհրան Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular