ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Էկվադոր՝ Անկախության օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Ռուբեն Նակյանը։

1899– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանը:

1916 – ծնվել է ամերիկակահայ զինվորական Էռնեստ Դերվիշյանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով։

1920- Փարիզի արվարձան Սևրում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվել է որպես ազատ և անկախ պետություն։

– Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ-ի կառավարությունների միջև կնքվել է համաձայնագիր։

1924– ծնվել է դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը,  որը աշխատել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում որպես ռեժիսոր:

1926 – ծնվել է խորհրդահայ դիվանագետ Պողոս Ակոպովը։

1928 –ծնվել է գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը։

1950 – վախճանվել է ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը։

1969 – ծնվել է գրող, նկարիչ Մարիամ Պետրոսյանը։

1990- պայթեցվել է Թբիլիսի-Աղդամ երթուղու ավտոբուսը։

1999 – վախճանվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։

2008-կապված ռուս-վրացական պատերազմի հետ միայն Բաթումիից և Կոբուլեթիից մոտ 3500 քաղաքացիներ վերադարձել են հայրենիք՝ Հայաստան։

2011- վաղ առավոտից սկսված Երևանի Փափազյան փողոցի վրա գտնվող 14 կրպակների ապամոնտաժման գործընթացը դադարեցվել է կրպակներից 2-ն ապամոնտաժելուց հետո:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

586 մ․թ․ա․ —բաբելոնյան արքա Նաբուհոդինոսոր 2-րդը քանդել է Երուսաղեմը, հրդեհել Առաջին մատուռը, որը կառուցել էր Սոլոմոն 9-րդը մ․թ․ա․ 9-րդ դարոմ։ Սկսվել է բաբելոնյան գերևարությունը։

258 —Հռոմում դանդաղ կրակի վրա այրվել է Սուրբ Լավրենտիոսը։

787 —ծնվել է պարսիկ մաթեմատիկոս, աստղագետ և աստղաբան Ալբումիսարը։

1498 —Անգլիայի թագավորը պարգևատրել է հետազոտող Ջոն Կաբոտին 10 ֆունտով Կանադան հայտնագործելու համար։

1500 —պորտուգալացի նավագնաց Դիեգո Դիսը, որը Հնդկաստան ուղևորվելիս փոթորիկի ժամանակ կորցրել էր Կաբրալի նավատորմը հայտնագործել է Մադագասկար կղզին։

1519 – Ֆեռնան Մագելանը սկսել է իր աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1539- Ֆրանսուա 1-ին թագավորը լատիներենի փոխարեն Ֆրանսիայում պետական լեզու է դարձրել ֆրանսերենը։

1675 —Անգլիայի թագավոր Կառլ 2-րդը դրել է առաջին քարը Գրինվիչի թագավորական աստղադիտարանում։

1792 —Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ տեղի է ունեցել ապստամբություն, սկսվել է Թյուիլի ապարանքի գրոհը և ձերբակալվել է Լյուդովիկոս 16-րդը։

1793 - Փարիզում տեղի է ունեցել Լուվրի թանգարանի պաշտոնական բացումը։

1809 —էկվադորը հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից, չնայած իրական անկախություն այդ երկիրը ձեռք է բերել միայն 1822 թվականին։

1821 - Միսուրին դարձել է ԱՄՆ-ի 24-րդ նահանգը։

1865 – ծնվել է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը։

1874 – ծնվել է Միացյալ Նահանգների 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։

1897 —գերմանացի քիմիկոս Ֆելիքս Հոֆֆմանը սինթեզել է քիմիապես մաքուր ացետիլսալիցիլաթթու, որը պիտանի է եղել բժշկության մեջ օգտագործելու համար։

1905 —ֆրանսիական Բուլոն-Սյուր-Մեր քաղաքում տեղի է ունեցել էսպերանտիստների առաջին համաշխարհային համաժողովը, որին մասնակցել են 688 պատվիրակ։

1960 – ծնվել է իսպանա-ամերիկացի կինոդերասան Անտոնիո Բանդերասը։

2003– ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, գտնվելով Միջազգային տիեզերակայանում, ամուսնացել է Եկատերինա Դմիտրիևայի հետ, որն այդ պահին գտնվել է Հյուսթոնում։

2009 - Սլովակիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունից զոհվել է քսան մարդ։

2014 —Դոնբասյան պատերազմի ընթացքում սկսվել է ճակատամարտը Իլովիյսկի համար։

2021 —արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին  «Բարսելոնա» ակումբում 21 տարի խաղալուց հետո տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն»

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular