Ղրիմի օդանավակայանում պայթյունների հետեւանքով մեկ մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆովոֆեդորովկա շրջանում Սակի օդանավակայանում զինամթերքի պայթեցումից մեկ մարդ է զոհվել, եւս հինգը տուժել են, Telegram-ալիքում հայտնել Է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Ցավոք, մեկ մարդ զոհվել է։ Խորին ցավակցություն եմ հայտնում հարազատներին և մերձավորներին: Անհրաժեշտ ողջ օգնությունը կցուցաբերվի», - գրել է նա։
Ինչպես ճշտել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Կոնստանտին Սկորուպսկին, հինգ տուժածների, այդ թվում՝ երեխայի, հասցրել են Սակայի շրջանային հիվանդանոց, չորս հոգու թողել են տուն բժշկական օգնություն ցուցաբերելուց անմիջապես հետո:
«Հինգերորդ տուժածը գտնվում է վիրահատարանում, նրան վիրաբուժական օգնություն է ցուցաբերվում կրծքավանդակի չթափանցող վնասվածքի պատճառով։ Վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում», - նշել է նա։