ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անուբաղ Համբարյանի ազգականի պատիվը բանակում անպարկեշտ ձեւով ստորացրել են. գործը դատարանում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

NEWS.am-ը գրում է․

ԼՂՀ-ում անցած տարվա մայիսի 8-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, Հայաստանի փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի ազգական Հարություն Համբարյանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության` զինծառայող Դավիթ Հարությունյանը բռնի գործողություններ է իրականացրել շարքային Հարություն Համբարյանի նկատմամբ, երկու ձեռքով հարվածել նրա կրծքավանդակին: Բացի դրանից, նա անպարկեշտ ձեւով ստորացրել է Համբարյանի պատիվն ու արժանապատվությունը: Նույն զորամասի զինծառայող Արթուր Սեւումյանը նույնպես մեղադրվում է Համբարյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մեջ: Հովհաննես Մելքոնյանն էլ մեղադրվում է Համբարյանին ոտքով մեկ անգամ ոտքին եւ մեկ անգամ կրծքավանդակին հարվածելու մեջ: Լեյտենանտ Հայկազ Մաթեւոսյանը վերադաս հրամանատարությանը Սեւումյանի եւ Համբարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության մասին չի հայտնել:

Կրտսեր սերժանտ Սմբատ Հայրապետյանն ականատես է եղել Հարություն Համբարյանի եւ Հովհաննես Մելքոնյանի վիճաբանությանը, սակայն չի զեկուցել վերադաս հրամանատարությանը: Նա նաեւ ականատես է եղել Հարությունի եւ Դավիթի վիճաբանությանը, սակայն կրկին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:

Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի եւ 360-րդ հոդվածի 1-ին մասերով: Արթուր Սեւումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով, Հայկազ Մաթեւոսյանին` 375-րդ հոդվածի 1-ին մասով, Հովհաննես Մելքոնյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով, Սմբատ Հայրապետյանին` 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է հրամանատարության հսկողության հանձնելը: Մյուս 4-ը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետեւանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular