ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես քեզ սիրում եմ.Ագարակավանում կախված 27-ամյա կինը մահվանից առաջ հաղորդագրություն է ուղարկել ամուսնուն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ իր տան գոմում կախված 27-ամյա Ա.Վ-ն, մահից առաջ sms հաղորդագրություն է ուղարկել ամուսնուն` Գագիկին` գրելով, որ սիրում է նրան: Այս լուրը 27-ամյա 3 երեխաների մոր ինքնասպանության փաստի ցնցված գյուղում քննարկվում է երեկվանից:  Tert.am -ին  այս գրության մասին պատմեց ընտանիքի հարևան Ծ-ն:  Գյուղապետ Խորեն Կիրակոսյանը ևս  լսել է, որ  կնոջից ամուսնուն եկել է ինչ-որ հաղորդագրություն, բայց բովանդակության մասին տեղյակ չէր:

Ըստ հարևանի՝ կինը երեք անչափահաս երեխայի մայր էր, մեծն արդեն ութ տարեկան է, դպրոց է գնում։ Աղջիկը հարս էր եկել Ապարանից, և բոլորը նրան բնութագրում էին որպես հոգատար մոր:  Ամուսինը` Գագիկը գյուղի՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանցից էր:

Ծ-ն ասաց, որ բոլորի համար անհասկանալի է, թե ինչու մշտապես հոգատար մայրը, կինն ու հարսը կարող էր դիմել  հակի թելով կախվելու քայլին: Հատկապես,եթե նկատի ունենանք, որ նախօրեին այդ տանը խնջույք է եղել և բոլորով նշել են կնոջ սկեսրոջ ծննդյան օրը:

«Էդ  մեր համար էլ «շոկ» ա, ընենց բան ա էտի, որ կարող ա ոչ ոք չիմանա, հարևանն էլ չիմանա: Բայց որ լավ, նորմալ ընտանիք, ամուսնուն էլ եմ ճանաչում, նորմալ լավ տղա, ինքը նորմալ մարդ, իր երեխեքին միշտ տանում-բերում էր, ուշադիր, նորմալ ես ոչ մի վատ բան չեմ տեսել»,-ասաց հարևանը:

Թե՛ գյուղապետը, թե՛ մեր զրուցակիցը նշում են, որ ամուսինների, ինչպես նաև ինքնասպանություն գործած կնոջ և սկեսրոջ ու սկեսրայրի միջև  լարված հարաբերություններ ու թշնամանք չի եղել, նաև գյուղի համար սովորական, ոչ շատ լավ, ոչ շատ վատ սոցիալական պայմաններում են ապրել:

«Ռուսաստան գնացող-եկող ընտանիք, մի խոսքով»,-նկատեց ընտանիքի հարևանը:

 

Անուշ Դաշտենց

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular