ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգևեց Գաբրիել Սարգսյանը

ՍՊՈՐՏ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուրի պարտիաները։ 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարել։ Մեր թիմին հաղթանակ է պարգևել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի մյուս շախմատիստները՝ Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։

8 տուրերից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։

Հայաստանի կանանց հավաքականն էլ 3,5։1,5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։ Մեր թիմի կազմում ոչ-ոքի է խաղացել Մարիամ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը պարտություններ են կրել։

Հայաստանի կանանց հավաքականը 12 միավորով 10-րդ տեղում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular