Ծանոթ ու միարժամանակ անհայտ…Կրեմլի կուրանտներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուրանտները զանգեր ունեցող աշտարակային կամ մեծ սենյակային ժամացույցներ են , որոնք որոշակի հաջորդականությամբ հնչեցնում են ծրագրված մեղեդի: Կուրանտներ բառի ծագումը անհայտ է: Որոշ եվրապական լեզուներում այն նշանակում է «մեղեդիով, կամ զանգերով ժամացույց», բայց կա նաև հիշատակություն, որ դրանք անվանվել են «կուրանտ», քանի որ հաճախ նման ժամացույցները հնչեցնելիս են եղել այն ժամանակ հանրահայտ համանուն պարեղանակը: Այնուամենայնիվ ինչպես Ռուսաստանի այնպես էլ հետխորհրդային տարածքի բնակիչների համար այդ բառը կայուն կերպով ասոցացվում է մոսկովյան Կրեմլի ժամացույցի հետ: Հայտնի է, որ Ռուսաստանի հիմնական ժամացույցը հենց Կրեմլի կուրանտներն են: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ ներկայիս Սպասկայա աշտարակում տեղադրված այդ կուրանտները թվով արդեն չորրորդն են:
Ներկայումս անհայտ է, թե երբ է առաջին անգամ ժամացույց տեղադրվել Սպասկայա աշտարակի վրա: Ժամացույց տեղադրելու մեզ հասած առաջին հիշատակումը վերաբերվում է 1585 թվականին, բայց ճշգրիտ վստահություն չկա, որ դա առաջինն է եղել: Չնայած հավաստի տեղեկատվության պակասին, Կրեմլի կուրանտների պատմության հաշվարկը սկսվում է այդ օրվանից: Սպասկայա աշտարակում տեղադրված առաջին Կրեմլի կուրանտները ունեցել է 17 ժամանոց թվատախտակ, որը ցույց էր տալիս ամռան ամենաերկար օրվա տևողությունը: Միայն 1705 թվականին է Պետրոս Մեծի հրամանով, աշտարակի ժամացույցը փոխարինվել նորմալ 12 ժամանոց թվատախտակով: Հոլլանդիայից ձեռք բերված այս նոր ժամացույցը անորակ արտադրություն էր և անընդհատ փչանում էր, որի պատճառով էլ Պետրոսը ստիպված էր մեծ քանակությամբ ժամագործներ պահել: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, իշխանությանը դադարել է հետաքրքրել Կրեմլի ժամացույցի վիճակը, իսկ այն սպասարկող անձնակազմը շատ անփույթ է վերաբերվել դրան: Օրինակ, 1770 թվականին մի գերմանացի ժամագործի քմահաճուքով ժամացույցի մեղեդիներից մեկը փոխվել է ավստրիական ժողովրդական երգի, իսկ պետական մարմինները մեկ տարի չեն արձագանքել նման խայտառակությանը: Նապոլեոնի կողմից Մոսկվայի թալանման ժամանակ ժամացույցը զգալիորեն վնասվել էր, և քաղաքի ազատագրումից հետո երկար ժամանակ չէր հաջողվում այն նորմալ վիճակի բերել: Այնուամենայնիվ, Կրեմլի ժամացույցը նոր շունչ է ստացել 1852 թվականին, երբ Սպասկայա աշտարակում տեղադրվել է մեզ այդքան ծանոթ ներկայիս ժամացույցը: Դա ստեղծվել էր Ռուսաստանում՝ դանիացի Բութենոպ եղբայրների կողմից: Ժամանակի ընթացքում գիտության և տեխնիկայի զարգացմանը համընթաց ժամացույցի մեխանիզմը ենթարկվել է արդիականացման՝ վերափոխվել են ամբողջական բլոկներ, որոշ մասեր փոխարինվել են նոր ժամանակակից որակյալ նյութերից պատրաստված մասերով և այլն: Իսկ 1937 թվականին ժամացույցի մեխանիզմի ավտոմատ լարման նպատակով երեք էլեկտրական շարժիչ են տեղադրվել: Ժամացույցի հնչեցվող մեղեդիները ևս թարմացվել են: Դրան հիմնականում նպաստել է երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, հեղափոխությունը, թագավորների և առաջնորդների փոփոխությունները և այլն: Ներկայիս Կրեմլի կուրանտները միանգամից երկու մեղեդի են նվագում: «Վեց» կամ «տասներկու» ժամերին այն նվագում է Ռուսաստանի Դաշնության պետական հիմնը, իսկ «երեք» և «ինը» ժամերին «Փառք» մեղեդին: Ներկայումս Կրեմլի կուրանտները հանդիսանում է Ռուսաստանի այցեքարտերից մեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը