ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլիմպիադա․ Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի դեմ

ՍՊՈՐՏ

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայում մեկ օրվա հանգստից հետո օգոստոսի 5-ին տեղի կունենան 7-րդ տուրի հանդիպումները։

Հայաստանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի թիմի նախկին առաջատար, Օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը։ Նա չի մասնակցի Հայաստանի հետ դիմակայությանը։

Գաբրիել Սարգսյանի կմրցի Ֆաբիանո Կարուանայի, Հրանտ Մելքումյանը՝ Ուեսլի Սոյի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Լենիեր Դոմինգեսի, Ռոբերտ Հովհանիսյանը՝ Սեմ Շենքլանդի հետ։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է Անգոլային (3,5:0,5), Պարագվային (2,5:1,5), Վրաստանին (3:1), Իսրայելին (2,5:1,5), Իրանին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել Ուզբեկստանի հետ (2:2) եւ 11 միավորով երկրորդն է։

Կանանց Հայաստանի թիմը 7-րդ տուրում կմրցի Իսրայելի հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում պարտության է մատնել Բոթսվանային (4:0), Նորվեգիային (4:0), Իռլանդիային (4:0), Ինդոնեզիային (3:1), Անգլիային (3,5:0,5), պարտվել է Էստոնիային (1,5:2,5) եւ 10 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը։

Իսրայելի հավաքականը հաղթել է Հարավային Կորեային (3:1), Վենեսուելային (2,5:1,5), Էկվադորին (4:0), Թուրքիային (3,5:0,5), Գերմանիային (3:1), պարտվել Ադրբեջանին (1:3) եւ նույնպես ունի 10 միավոր։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular