ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անատամ քաղաքականության հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ վերջապես հայտնվեց հանրության աչքին և կառավարության նիստում սկսեց հաթաթա տալ ռուս խաղաղապահներին և Ռուսաստանին՝ մեղադրելով եռակողմ համաձայնությունների չկատարման մեջ։ Ավելին, Փաշինյանը հայտարարել է, եթե Լեռնային Ղարաբաղի շփման գծի անվտանգությունը եռակողմ ձևով չի ապահովվում, պետք է մտածել լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկման մասին։

Ըստ էության, Փաշինյանի այս հայտարարությունն ուղղված է ռուսական կողմին՝ ակնհայտ մեղադրանք էր ռուսներին։ Եվ հենց սա է պատճառը, որ այս հայտարարությունից հետո Ռուսաստանում անվտանգության խորհրդի նիստ է եղել, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը քննարկումներ է անցկացրել անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Փաշինյանը իր այս հակառուսական քաղաքականությանը զուգահեռ երեկ նաև մի քանի հայտարարություններ է արել՝ ընդսմին չդատապարտելով Ադրբեջանի գործողությունները, ընդհակառակը, հայտարարել է, թե իրենց որևէ մեկը որևէ պլան չի ներկայացրել, որ պետք է դուրս գալ Լաչինի միջանցքից։ Ըստ էության, նա նաև նշել է, թե Լեռնային Ղարաբաղում Հայաստանի որևէ զինծառայող այլևս չկա։

«Եթե խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա»,- ասել է նա։

Թերևս այս անատամ պահվածքն է պատճառը, որ վերջին օրերին միջազգային մի ամբողջ շարք կազմակերպություններ, Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն, Միացյալ Նահանգները հայտարարություններ են տարածել Լեռնային Ղարաբաղում սրման վերաբերյալ, սակայն հասցեական որևէ դատապարտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ չկա։ Ընդսմին, Եվրամիությունը նույնիսկ Լեռնային Ղարաբաղ տերմինն է հրաժարվում օգտագործել, փոխարենն օգտագործում է շփման գիծ, Հարավային Կովկաս, Լաչինի միջանցք արտահայտությունները։

Այս ամենը վկայում է, որ միջազգային հանրությունը ևս հոգնել է Նիկոլ Փաշինյանի այս վարքից և ցանկանում է շուտափույթ՝ ի վնաս Հայաստանի և Արցախի, լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և վերջապես ձեռք քաշել իրենց համար այդ «բեռից»։ Իսկ Փաշինյանը դեմ չէ խաղալ այդ կանոններով, միայն թե իրեն թողնեն մնա իշխանության ղեկին։ 

Տիգրան Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular