ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի այս սանձարձակությունների պատճառը ՀՀ գործող իշխանությունների հանցավոր անգործությունն է. «5165» շարժում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«5165» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հերթական անգամ ականատեսն ենք լինում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ խոշորամասշտաբ ռազմական գործողությունների, որոնց խնդիրը Արցախը, Սյունիքը և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարբեր շրջաններ հայաթափելն է, ռազմավարական բարձունքներ ու հանգույցներ զբաղեցնելը, Հայաստանից նորանոր զիջումներ կորզելը՝ վերջնարդյունքում նպատակ ունենալով առնվազն ամբողջությամբ տիրել Արցախին ու Սյունիքին և իրագործել թուրանական նախագիծը։

Այս փուլում թշնամին պահանջում է հանձնել Լաչինի միջանցքը և ցրել Արցախի պաշտպանության բանակը, պահանջներ, որոնք թեև չեն բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այդուհանդերձ ցույց են տալիս, որ ադրբեջանական այս սանձարձակությունների պատճառը Հայաստանի գործող իշխանությունների հանցավոր անգործությունն է ու անգամ հայրենիքի տարբեր մասերը հանձնելու գնով «խաղաղության» խոստացված օրակարգն իրագործելու կործանարար ուղեգիծը։ Ասվածի հիմքերն ավելի քան ակնառու են.

1. Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ զինվել, ընդլայնել ու զարգացնել ռազմական ենթակառուցվածքը, զորամասեր ու ռազմական օդանավակայաններ հիմնել Արցախից գրավված տարածքներում, պատրաստվել նոր ներխուժումների, մինչդեռ Հայաստանի կապիտուլյացիոն վարչակարգը գնալով ապամոնտաժում է ռազմական ենթակառուցվածքը, չի կատարում խոստացած ռազմական բարեփոխումները, քայլեր չի անում Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ և ժողովրդին հավաստիացնում է, որ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի, դիվանագիտական ճանապարհով խաղաղություն է բերելու։

2. Ադրբեջանի սանձազերծած վերջին օրերի ագրեսիայի պայմաններում էլ պաշտոնական Երևանը ձեռքերը ծալած նստած է. վարչապետը գտնվում է «արձակուրդի» մեջ, արտգործնախարարությունը հերթական անատամ հայտարարությունն է անում, իշխանամերձ տարբեր լրատվամիջոցներ ու անհատներ սլաքներն ուղղում են ռուսական խաղաղապահ զորքերի ուղղությամբ։ Նույնիսկ, երբ Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվում, Երևանում անհանգստության նշաններ չեն նկատվում։

3. Չնայած իշխանական որոշ շրջանակների հայտարարություններին, որ Ադրբեջանի պահանջը Լաչինի միջանցքի նկատմամբ անօրինական է, գործնականում Հայաստանի գործող իշխանությունները համաձայնել են Ադրբեջանի այդ պահանջին, ինչը երևում է նրանից, որ տևական ժամանակ հանրությանը ոչ մի մեկնաբանություն չէր տրվում Ադրբեջանի կողմից իրականացվող ճանապարհի շինարարության մասին, իսկ սույն թվականի հունիսի 27-ի մամուլի ասուլիսում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն իրավունքներ ունի նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս բոլոր շրջանների հանդեպ։

Ելնելով վերոգրյալից՝ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ներքո Հայաստանը շարունակելու է կրել ծանր կորուստներ, որ նրա քաղաքական ուղեգիծը մեր երկրին կանգնեցնելու է նոր պատերազմի ու դժբախտությունների առջև, ուստի նրան իշխանությունից հեռացնելու և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու օրակարգի շուրջ ազգային համախմբումը, վեր կանգնելով խմբային, կուսակցական շահերից ու նկատառումներից, օրախնդիր անհրաժեշտություն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular