ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում օգոստոսի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կհյուրընկալվի «Ցրվենա Զվեզդային»։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ Սերբական ակումբի հաղթանակի գործակիցը 1.15 է։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 15.00, ոչ ոքի արդյունքինը՝ 7.00 գործակցով։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։

Որակավորման երրորդ փուլից դուրս մնացած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular