ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղայի մասնակցությամբ տեղի ունեցած «ռազբորկայից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հրաժարվել է ցուցմունք տալ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին տեսուչ Սուրեն Մալյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա ականատես է եղել, թե ինչպես է հանցագործ աշխարհում «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան՝ 28-ամյա Ալբերտ Մելիքյանը Աշտարակ քաղաքում ծեծի ենթարկել Վաչե Մովսիսյանին, ինչի հետևանքով Վ. Մովսիսյանը վայր է ընկել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի տված տեղեկության հիման վրա ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում անցկացվել է ծառայողական քննություն, ինչից հետո Ս. Մալյանը ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հովիկ Նիկողոսյանը միջնորդություն էր ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Օշական գյուղի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Սաշայի Մելիքյանի նկատմամբ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրոը, դատավոր Մարգարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր բավարարել ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մելիքյանը, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ծանր մարմնական վնասվածքներ պատճառել) հատկանիշով և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Եթե նա հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար իրավապահներին, նրան տեղափոխելու էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև՝ պարզվել էր, որ հանցագործությունը կատարելուց հետո Ա. Մելիքյանը դեպքի վայրից փախուստի էր դիմել BMW X5 մակնիշի 39 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենայով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular