ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական պատգամավորները խորը թմբիրից արթնացել են. ինքնագլորների բերած վնասների մասին քննարկում՝ ԱԺ-ում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Իշխանական պատգամավորները խորը թմբիրից արթնացել ու իմացել են, որ փողոցներում, մայթերում ինքնամոռաց կերպով ինքնագլոր վարող քաղաքացիները երբեմն վտանգում են մյուս քաղաքացիների կյանքն ու մարդկային եւ մեքենաների վթարների պատճառ դառնում: Վերջերս հրապարակվել էր, որ ինքնագլորներից տուժած մոտ 5 տասնյակ քաղաքացի է հոսպիտալացվել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Եթե այս հանգամանքն է անհանգստացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանին ու Զարուհի Բաթոյանին, ու որոշել են ինքնագլորների բերած վնասների մասին քննարկում կազմակերպել խորհրդարանում, ապա փառք տանք Աստծուն, որ քաղաքացիների առողջությունը նրանց գոնե անհանգստացնում է:

Փաստենք՝ ինքնագլորների մասին միամտորեն կարծիք հայտնող իշխանավորներն անմեղի հայացք ընդունելու իրավունք պարզապես չունեն: Ինչու՝ քանի որ դրանք Հայաստան բոլորովին վերջերս են ներկրվել, ու եթե դրանց շարժի համար պատասխանատու մարմինները՝ ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանն ու Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան թույլտվություն չտային, ապա մարտկոցով գլորվող «սամոկատները» Երեւանի փողոցները չէին գրոհի, հետեւաբար պատգամավորների քննարկումը ուշացած է, զարմանքն՝ անտեղին:

Ցանկացած երեւույթ ի սկզբանե պետք է քննարկել, հաշվարկել ռիսկերը, ապա նոր միայն թույլտվություններ ընծայել ու կանաչ լույս վառել: Իհարկե, բացառված չէ, որ իշխանավորները հերթական անգամ կարող են նախկիններին մեղադրել, որ, ենթադրենք, սաբոտաժ անելու համար հենց նրանք են դիտմամբ ինքնագլորների տակ նետվում (Աստված նրանց «հեղափոխական» երեւակայություն է տվել, չի խնայել), բայց փաստն այն է, որ դրանք ո՛չ նախկիններն են ներկրել, ո՛չ էլ, առավել եւս, դրանով իշխանություն վերցնելու հայտ են ներկայացրել: Դուք եք թույլ տվել. սեթեւեթանքը անտեղի է եւ չընկալվող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular