ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը սեպ է խրում Հայաստանի և Սփյուռքի միջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, ինչ վերջին օրերին կատարվում է Սփյուռքի ակտիվ ներկայացուցիչների հետ փաշինյանական վարչախմբի հրահանգով, ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Սփյուռքի միջև սեպ խրելու գիտակցված և միտումնավոր գործողություն։

ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն է արգելվել Հայաստան, նրան 12 ժամից ավելի պահել են Զվարթնոց օդանավակայանում՝ առանց բացատրություն ներկայացնելու հայտնել են, թե անցանկալի անձ է և պետք է վերադառնա Նիդերլանդներ։

Երեկ երեկոյան ժամեր շարունակ օդանավակայանում է պահվել նաև Նիդերլանդների Հայ դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը։ Ընդսմին, նույնիսկ թույլ չեն տվել նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանի մուտքն իր վստահորդի մոտ, որպեսզի կարողանան համապատասխան փաստաթղթեր լրացնել և բողոք ներկայացնել իրավապահ մարմինների ապօրինությունների կապակցությամբ։

Թե՛ Մասիս Աբրահամյանը, թե՛ Սյունե Աբրահամյանը այս տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանի Նիդերլանդներ այցի ժամանակ նրա դեմ բողոքի ակցիաների ակտիվ կազմակերպիչներից էին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ արգելվել էր ֆրանսահայ Մուրադ Փափազյանի մուտքը։ Վարչապետի այցի ժամանակ Փարիզում իբր անկարգություններ հրահրելու համար։

Տարօրինակն այն է, որ երեկ նաև արգելվել էր նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ, երբ Հովհաննիսյանը մեկնում էր իր թոռան մկրտությանը մասնակցելու, ռուս խաղաղապահները կանգնեցրել են նրան Աղավնոյում և արգելել առաջ գնալ։ Ընդ որում «Ժառանգություն» կուսակցությունը հստակ նշում է, թե մեղավորը ոչ թե ռուս խաղաղապահներն են, կամ Արցախի իշխանությունները, այլ իրեն տեղեկացրել են, որ հրահանգը եկել է Հայաստանից՝ ամենավերևից։

Փաստացի, Սփյուռքում մեծ ճանաչում և հեղինակություն վայելող Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքի արգելքը ևս կարելի է դասել սփյուռքահայ դաշնակցականների դեմ բռնաճնշումների հետ, նույն գծում քանի որ Հովհաննիսյանն ինքն էլ հանդես է գալիս արմատական ընդդիմադիր դիրքերից։ Նիկոլ Փաշինյանը ամեն գնով ցանկանում է վնասել Սփյուռքին, կտրել նրա կապը Հայաստանի հետ, նաև վրեժ լուծել այն մարդկանցից, ովքեր համարձակվել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել գործող իշխանությունների ապօրինությունների դեմ։

Փաշինյանական վարչախումբը թքած ունի, որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության դեմ, իր կատարած ապօրինությունները միայն վտանգում են Հայաստանի Հանրապետությանը։ Բազմաթիվ վերլուծաբաններ չեն բացառում, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգը կարող է լինել։ Հայաստանը Թուրքիայի համար այդքան մեծ գլխացավանք չի ներկայացնում, ինչքան տարիներ շարունակ Թուրքիայի դեմ արտերկրում պայքար մղած ակտիվ կառույցները, լոբբիստական խմբերը, որոնք լուրջ փորձ են կուտակել Թուրքիայի կատարած գազանությունները աշխարհին ներկայացնելու և տարբեր երկրներում եղանակ ստեղծելու առումով։ Եվ հենց դա է պատճառը, որ փաշինյանական վարչախումբը ամեն ինչով նպաստում է թուրքական օրակարգն առաջ մղելուն։ 

Դանիել Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular