ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը վարկաբեկում է զինված ուժերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է իր հարձակումները հայկական բանակի և հայ զորահրամանատարների նկատմամբ։ Խնդիրը մեկն է՝ ամեն գնով մաքրել փաշինյանական վարչախմբին դավաճանի պիտակից, իսկ պատերազմում կրած պարտության մեղքն ամբողջությամբ բարդել բանակի վրա։

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր թվով 5 քրեական վարույթներ 12 անձանց վերաբերյալ։ Ընդ որում բոլոր դեպքերում նշվում է, թե այդ մարդիկ գործող կամ նախկին զինծառայողներ են, հնարավորություն են ունեցել լինել զորամասերում կամ դիրքերում, ռազմական տեղեկություններ և գաղտնիքներ հավաքել, փաստաթղթեր ձեռք բերել, տեսանկարահանումներ իրականացնել և դրանք փոխանցել թշնամուն։

Մեկ այլ դեպքով էլ քննչական կոմիտեն է մեղադրանք առաջադրել Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանին և կալանավորել նրան։ Ըստ մեղադրանքի՝ պաշտպանական շրջանի հրամանատարը իբր պատերազմից մեկ օր առաջ 100 սպաների մասնակցությամբ խնջույք է կազմակերպել, իսկ այդ ընթացքում զեկուցել են ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումների և տեղաշարժերի մասին, և նա ոչինչ չի ձեռնարկել։

Փաշինյանական վարչախումբն, ըստ էության, մեկ խնդիր է դրել իր առջև. ամեն գնով վարկաբեկել հայ զինվորին և հայ սպային պատերազմում կրած պարտությունը բարդել նրանց վրա։ Դրա համար օգտագործում են թե՛ իշխանական քարոզչամեքենան, թե՛ իրավապահ մարմինները, որոնց առջև դրվել է խնդիր՝ ամեն կերպ հանրությանը համոզել, թե հայ գեներալները և սպաները ապիկար են, դավաճան, հարբեցող և միտումնավոր վնաս են հասցրել հայկական բանակին։ Սա հրաշալի հնարավորություն է ստեղծում Փաշինյանի համար, պատերազմի ամբողջ մեղքը բարդել հայկական բանակի վրա։

Տասնամյակներ շարունակ հայկական բանակն է համարվել Հայաստանի ողնաշարը և հանրությունն առանձնակի գորովանքով է վերաբերվել իր բանակին, որդիներին, ովքեր անմնացորդ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմում գրեթե 4000-ից ավելի հայ զինվորներ, սպաներ ու կամավորականներ իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ Եվ չկա որևէ այլ բառ, որը կբնորոշեր փաշինյանական վարչախմբի արարքը, քան դավաճանությունն է։

Խաչատուր Բադալյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular