ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունները բացահայտ խտրականություն են դրսևորում իրենց քաղաքականությունը չկիսող և դրան ընդդիմացող անձանց նկատմամբ. Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը, որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն, ինչպես նաև ԵՄ երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերը, խստորեն դատապարտում են ՀՀ իշխանություններին՝ Նիդերլանդների քաղաքացի և Հայ Դատի տեղի հանձնախմբի անդամ Սյունե Աբրահամյանին, ապա նաև նույն հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանին Հայաստան մուտք գործելն արգելելու համար: Այս մասին ասված է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հայտարարության մեջ:

«Համայնքային ակտիվ գործունեությամբ զբաղվող սփյուռքահայերին հայրենիք մուտք գործելն արգելելով՝ ՀՀ իշխանությունները բացահայտ խտրականություն են դրսևորում իրենց քաղաքականությունը չկիսող և դրան ընդդիմացող անձանց նկատմամբ։

Սյունե Աբրահամյանը Հայաստան էր մեկնել մասնակցելու ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սյունիքում կազմակերպված կամավորական ճամբարներին, որոնք մեծապես նպաստում են սահմանամերձ շրջանների երիտասարդության գոտեպնդող նախաձեռնության:

Հուլիսի 13-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուց հետո, սա ընդդիմադիր հայացքներ ունեցող հայրենակիցների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի անընդունելի եւ դատապարտելի դրսևորումն էր։

Հ.Յ.Դ. Հայ Դատի Բրյուսելի Գրասենյակը ՀՀ իշխանություններից պահանջում է անմիջապես դադարեցնել այս գործընթացը և վերջ տալ Հայ դատի գործիչների, ինչպես նաև այս ոլորտում առաջին քայլերն անող երիտասարդների նկատմամբ ապազգային վերաբերմունքին։

Ադրբեջանի հանդեպ միջազգային հարաբերություններում մեր պետության հիմնական առավելությունը ժողովրդավարությունն էր, իր բոլոր թերություններով հանդերձ: Նման հակաժողովրդավարական քայլերով մենք միայն կարող ենք կորցնել այդ առավելությունը։

Հայ դատի հանձնախմբերը միջազգային բոլոր հարթակներում միշտ զորավիգ են կանգնել մեր պետությանը, իսկ հանձնախմբերի անդամները զոհել են իրենց անձնական կյանքն ու ժամանակը՝ ամբողջապես կամավոր և անշահախնդիր կերպով։

ՀՀ իշխանություններին հորդորում ենք հեռու մնալ նման քայլերից, քանի դեռ լուրջ վնաս չի հասցվել Հայաստանի միջազգային ընկալմանը։ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը գտնում է, որ նման դեպքերի կրկնումն ու քինախնդրական վերաբերմունքը մեզ առաջնորդելու է դեպի Հայաստանի և Սփյուռքի միջև խրամատի ստեղծման, ինչը վնասակար հետևանքներ է ունենալու մեր ժողովրդի համար»,- ասված է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular