ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենամեծ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանությունների հետ պայմանավորված ագրեսիա խաղարկել՝ հանձնելով նոր տարածքներ․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն է վարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն է վարում։

Անընդհատ պաշտոնական հաղորդագրություններ է տարածվում տարբեր ուղղություններով՝ Արցախի և ՀՀ-ի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումներ մասին՝ ակնհայտորեն փորձ է արվում այդ «խախտումների» աղմուկը բարձրացնել։

Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը սադրանքի, միգուցե, ագրեսիայի տեղեկատվական նախապատրաստություն է իրականացնում։

Սրա հետ կապված ՀՀ ՊՆ-ն ու Արցախի ՊԲ-ն կանոնավոր հերքումներ են տարածում, ինչն ավելի է ընդգծում Ադրբեջանի կողմից իրականացվող «տնային աշխատանքը»։ 

Ադրբեջանական քարոզչամեքենան նման տեղեկատվական գրոհներ երբեք պատահական չի կազմակերպում։

Ի դեպ, օրեր առաջ, ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում ոչ պաշտոնական հայտարարություններ էր տարածվում, որով զգուշացվում էր, որ ռազմական տեխնիկայի, սպառազինության, զինվորական շարասյունների շարժեր նկարելն ու հրապարակվելն արգելվում է, իսկ ռազմական բնույթի գրառման համար նույնիսկ ռազմական լրագրող ձերբակալում։

Զուգահեռ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ խոսում էին Արցախի ապառազմականացման մասին՝ որոշ դեպքերում՝ ուղիղ, երբեմն՝ ակնարկով, սպառնում, այսպես կոչված, «հակահաբեկչական գործողություններ» իրականացնելու անհրաժեշտության մասին։

Մյուս կողմից՝ մեր հանրության շրջանում և հատկապես սահմանամերձ հատվածներից խուլ զրույցներ են շրջանառվում թշնամու՝ տարբեր ուղղություններով շարժերի մասին։

Թե ինչ շարժերի մասին է խոսքը՝ ուսումնական զորավարժությունների՞, ինժեներական աշխատանքների՞, ուժի ցուցադրմա՞ն, թե՞ տեղային գործողությունների նախապատրաստման մասին, այս պահին դժվար է ասել։

Այդպիսի տեղեկատվության ամենամեծ ծավալով կարող է միայն պետությունը տիրապետել՝ իր համապատասխան կառույցներով,, սակայն իշխանությունը լուռ է։

Այս տեսանկյունից սցենարային զարգացման 2 հիմնական տարբերակ դիտարկենք։

Առաջին, Ադրբեջանը դժգոհ լինելով Հայաստանի հետ տարվող բանակցությունների ընթացքից, տեմպից զորքերի տեղաշարժերով, կոշտ հռետորաբանությամբ դիմում է շանտաժի՝ սպառնալով իր տարածքային ու քաղաքական հավակնությունները իրացնել ուժի կիրառման միջոցով։

Երկրորդ, ամենամեծ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանությունների հետ պայմանավորված ագրեսիա խաղարկել՝ հանձնելով նոր տարածքներ։ 

Տարածքներ, որոնց վերաբերյալ կա կուլիսային պայմանավորվածություններ, սակայն դրանց խաղաղ հանձնումը ՀՀ իշխանությունների համար հղի է իշխանության կորստով։ Իսկ նրանց համար առաջնայինը ոչ թե ՀՀ տարածքային ամբողջականության պահպանումն է, այլ սեփական իշխանության պահպանումը։

44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը հանրությանը համոզում էր, որ Ադրբեջանի հետ խայտառակ գործարքի գնալով 25հզ մարդու կյանք է փրկել, իսկ Կովսականն ու Սանասարը հանձնելով՝ նոր ավելի մեծ ագրեսիա կանխել։

Պատերազմից հետո Արցախի և Հայաստանի հանձնման գործընթացը շարունակվում է, իսկ իշխանությունը շարունակում է արդարանալ ու նոր «հիմնավորումներ» փնտրել իր զիջողականությունն արդարացնելու համար։

Պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ. երկու դեպքում էլ գործ ունենք Հայաստանի ու Արցախի համար ծայրահեղ ծանր հետևանքներ ենթադրող գործընթացների մասին», - գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular