ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ԱԳՆ-ն՝ սեփական ձևակերպումների գերի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին երկու հանդիպում է ունեցել և երկու դեպքում էլ ԵԱՀԿ Մինսկի մասին խոսելիս թույլ է տվել բացառապես իրար հակասող ձևակերպումներ։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլա Շահիդի հետ հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում է, թե նախարար Միրզոյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ նշելով, որ այն միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող են հասցեագրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցը։

Նույն օրը Միրզոյանն ընդունել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին և պաշտոնական հաղորդագրության մեջ այսպիսի ձևակերպում է սպրդել.

«Նախարար Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»։

Թերևս հարկ է նշել, որ եթե Շահիդի հետ հանդիպմանը նշել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պիտի իրականացվի կարգավորումը, և դա միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, ապա Ռուսաստանի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշում է, թե պետք է օգտագործել Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի փորձի օգտագործման կարևորությունը։

Մեկ այլ դրվագով Միրզոյանը պաշտոնական հաղորդագրության մեջ Իգոր Խովաևին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ։ Մինչդեռ Խոաևն այդպիսի կարգավիճակ չունի, Ռուսաստանը վաղուց այլևս հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն համագործակցում իր հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, նաև վաղուց այլևս ձեռք են քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ Իգոր Խովաևին ի տարբերություն իր նախորդ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ չեն նշանակել։

Այս ամենը ընդամենը վկայում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը սեփական հանրության հետ հարաբերվում է իր քարոզչական թեզերով, վախենում կոնկրետ դեպքերում արձանագրել սեփական սկզբունքներն ու դիրքորոշումները և տուրք է տալիս բացարձակ պատեհապաշտությանն ու պոպուլիզմին։

Գարիկ Կարապետյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular