ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան «ապտակ» Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սիրում են հայտարարել, թե Հայաստանում վերացրել են համակարգային կոռուպցիան։ Ընդ որում այս հայտարարությունը հնչել է բազմիցս Փաշինյանի բերանից 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Իսկ պատերազմում կրած պարտությունից հետո, ժողովրդավարությունը որպես բրենդ ներկայացնող Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե իրեն հաջողվել է արմատախիլ անել կոռուպցիան Հայաստանում։ 

Մինչդեռ, անգամ, ԱՄՆ պետդեպարտամենտն է հայտարարել, թե կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ամերիկյան ներդրումների համար։ Խոչընդոտներ են արձանագրվել հատկապես այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատության համակարգը և օրենքի գերակայության հետ կապված հարցերը, գործող օրենքների և կանոնակարգերին համապատասխանելը։

«Ներդրողները պնդում են, որ առողջապահության, կրթության, ռազմական, ուղղիչ և իրավապահ ոլորտները չունեն թափանցիկություն և նախկինում կաշառք կորզելու համար օգտագործել են ընտրովի կիրառում, խնդիր է մնում հակակոռուպցիոն ինստիտուտների իրավապահ և դատախազական մարմինների վրա քաղաքական դրդապատճառներով արտաքին ազդեցության հնարավորությունը»,- ասված է պետդեպի հայտարարության մեջ։ 

Փաստացի, նույնիսկ ԱՄՆ իշխանություններն են ստիպված արձանագրել, որ Հայաստանի գործող վարչախումբը, մեղմ ասած, ստում է։ Ավելին, շատ դեպքերում, եթե նախկին իշխանությունների օրոք բարձրագույն ղեկավարությունը տեղյակ էր կոռուպցիոն դրսևորումների մասին, ապա փաշինյանական ապիկար վարչախումբը նույնիսկ ի վիճակի չէ վերահսկելու կոռուպցիոն դրսևորումները։ Եվ իշխանությունը համակերպվել է այս իրավիճակի հետ, մի կողմից խաբում և ստում է հանրությանը, մյուս կողմից՝ թույլ է տալիս միջին և խոշոր բյուրոկրատիային իրականացնել իր սեփական գործողությունները, կաշառատվության և այլ հարցերում չի խանգարում, փոխարենը ստանում է այդ բյուրոկրատիայի լոյալությունը՝ Հայաստանի բյուջեն թալանելու, երկիրն անդունդ գլորելու ճանապարհին։

Ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ, երբ գործող իշխանությունները բավականին հաջող դաշնակցի են հայտնաբերել՝ ի դեմս կոռումպացված բյուրոկրատիայի, որի հետ կարողանում են ոչ միայն թուլացնել Հայաստանը, այլ նաև վերջնականապես կործանել պետականությունը։

Տիգրան Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular