ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական լկտիությունը սահմաններ չի ճանաչում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդը Թվիթերի իր պաշոնական էջից պարզապես ջնջել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցի վերաբերյալ իր թվիթը։

Պաշտոնյան գրառման մեջ նշել էր, որ ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ու շնորհակալություն էր հայտնել ցեղասպանության թանգարանի տնօրենին շրջայցը կազմակերպելու համար։

Ծիծեռնակաբերդ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի այցին պաշտոնական Անկարան էր արձագանքել՝ կոշտ քննադատության ենթարկելով պաշտոնյայի քայլը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երեկ առանձին մամուլի հաղորդագրություն է տարածել։

«Մեր ընկալումն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլա Շահիդի այցը Հայաստան օգտագործվել է հայկական միակողմանի պահանջները բացահայտելու նպատակով, և հենց այդ համատեքստում է, որ նա այցելել է այսպես կոչված` ցեղասպանության հուշահամալիր»,- նշել էին Թուրքիայի ԱԳՆ-ից։

Ինքը՝ Աբդուլլա Շահիդը որևէ մեկնաբանություն չէր արել։ Ավանդաբար և արարողակարգի համաձայն՝ օտարերկրյա պատվիրակություններն այցելում են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Թերևս առաջին անգամն է, որ Թուրքիան նման կտրուկ արձագանք է ցուցաբերում և հաջողում։

Ըստ ամենայնի, թուրքական այս լպիրշությունն առաջիկայում ավելի է ընդարձակվելու, իսկ Հայաստան այցելող պատվիրակություններն արժանանալու են նման վերաբերմունքի թշնամի երկրի ԱԳՆ-ի կողմից։ Անգամ իմաստ չկա տարակուսել Հայաստանի ապիկար իշխանությունների վարքից, որ որևէ բառով չեն մեկնաբանել իրավիճակը։

Թուրքիայի խամաճիկի վերածված փաշինյանական խմբակից ավելի սպասելիք ունենալ չարժե։ 

Վահրամ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular