ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն իր հիմնական խնդիրը լուծել է՝ գլխավոր ուղղություններով ստանալով մարտավարական և ռազմավարական առավելություն․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ու Հայաստանի ուղղությամբ վերջին օրերին նկատվող ադրբեջանական ակտիվությանն է անդրադարձել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, և նշել, որ այդ ակտիվությունն արտահայտվում է հրադադարի ռեժիմի տարբեր բնույթի խախտումներով, ունի տարբեր պատճառներ։ Այս թեմայով պատգամավորը մի քանի դիտարկումներ է արել․

«1. Հետպատերազմական ժամանակահատվածում կողմերը նոր բնագծեր են ձևավորում, իսկ դա ենթադրում է տեղերում բարենպաստ դիրքերում տեղակայվելու մրցավազք։
Մեծ առումով Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո, օգտվելով ՀՀ իշխանությունների քաղաքական թողտվությունից և լռությունից, իր հիմնական խնդիրը լուծել է՝ գլխավոր ուղղություններով ստանալով մարտավարական և ռազմավարական առավելություն։ Կան որոշ ուղղություններ, որտեղ դիրքային պայքարը դեռ ընթանում է, ինչը ուղեկցվում է իրադրային փոփոխություններով։

2. Ադրբեջանն օգտագործում է իր դիրքային առավելությունները և անընդհատ հիշեցնում ՀՀ իշխանություններին, որ խոստացածն ու բանավոր/գրավոր պայմանավորվածությունները չկատարելու դեպքում ուժի կիրառումը տարբեր մասշտաբներով կրկին առաջին պլան կգա։

3. Ինժեներական աշխատանքների, այսպես ասած, սեզոնային բնույթով պայմանավորված, առաջնագծում ակտիվությունը մեծացել է, ինչն անխուսափելիորեն բերում է տարբեր բնույթի սրացման։

4. Ադրբեջանը մեր զինված ուժերի ցանկացած շարժ՝ ներքին վերադասավորումներից մինչև առաջնագծի ենթակառուցվածքային փոփոխություն, դիտում է որպես ռևանշի փորձ ու ցույց տալիս, որ դա ամեն գնով պատրաստ է կասեցնելու։

5. Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ պատերազմը չի ավարտվել, իր հավակնությունները շատ հեռու են բավարարված լինելուց և անկախ ՀՀ իշխանությունների զիջողական քաղաքականությունից, ճնշումները շարունակվելու են, իսկ ՀՀ-ի իշխանությունների դեմ դրվող պահանջներն ընդլայնվելու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular