ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական նոր սադրանք ընդդիմության դեմ. ինչպե՞ս են փորձում պառակտել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է վերջին օրերին համոզել հանրությանը, թե իրենց սխալ են հասկացել սեպտեմբերին Ազգային ժողով վերադառնալու մասին իրենց հայտարություններով և իրենք մտադիր են խորհրդարան վերադառնալ բացառապես իրենց օրակարգով, գործող իշխանությունները հերթական սադրանքն են նախապատրաստում ընդդիմության դեմ։

Թեև ամառ է, և գործող իշխանության ներկայացուցիչների մեծ մասը մեկնել է «վաստակած հանգստի», «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային դեմքերն այս օրերին զբաղված են` իշխանական սպասարկուների և քարոզչամիջոցների օգնությամբ ընդդիմության դեմ նոր դավեր նյութելով։

Մասնավորապես փորձում են հանրությանը համոզել, թե ընդդիմությունը մտադիր է, մեթոդներ է որոնում խորհրդարան վերադառնալու, սեփական դեմքը փրկելու առումով, ավելին, մեր տեղեկություններով փաշինյանական վարչախումբն ամեն ինչ փորձում է անել, որպեսզի առնվազն ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների մի խմբի համոզի վերադառնալ խորհրդարան։ Այս դեպքում մի ձեռքով երկու ձմերուկ կբռնեն, ոչ միայն ընդդիմության մի մասին կստիպեն վերադառնալ խորհրդարան, այդ կերպ եվրոպական կառույցներին ցույց տալով, թե իբր քաղաքական գործընթացները փողոցից վերադարձել են Ազգային ժողով, այլ նաև պառակտում կմտցնեն ընդդիմության շարքերում։

Ըստ էության, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշակիորեն հաջողություն կարողացել է իշխանությունը գրանցել այս առումով, մի շարք պատգամավորներ ցանկություն են հայտնում վերադառնալ խորհրդարան և իշխանության դեմ պայքարը իբր մղել խորհրդարանական պատերի ներսում։

Այս օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում ընդդիմության մեջ, և շատերը պնդում են, թե փողոցում ձախողվելուց հետո ճիշտը Ազգային ժողով վերադառնալն է։ Մինչդեռ շատ ավելի արմատապես տրամադրված խումբը փաստարկում է, թե խորհրդարան վերադառնալով ընդդիմությունը նախ առաջինը կորցնելու է իր հեղինակության փշուրները, իսկ «Դիմադրության» շարժման ձախողումից հետո այլևս պետք է ոչ թե միայն մտածել Ազգային ժողով վերադառնալու, այլ նոր շարժում նախաձեռնելու՝ այդ կերպ իշխանության դեմ պայքարելու համար։

Հատկապես ընդդիմադիր առաջատար միավորները մտավախություն ունեն, որ այդ ձախողումից հետո, այլ քաղաքական ուժերի կհաջողվի լրացնել ընդդիմության վակումը և, հանրության մոտ ավելի արմատական տպավորություն թողնելով, կկարողանան իրենցից խլել առաջնության դափնիները։

Արեն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular