ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խմիչք շոգի ու խումհարի դեմ. ինչպես են թան պատրաստում Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում շոգից փրկվում են ոչ միայն ջրավազաններում։ Օգնության է գալիս ազգային զովացուցիչ ըմպելիքը՝ թանը։ МИР 24-ի թղթակից Նոնա Հովհաննիսյանը տեսել է, թե ինչպես է այն պատրաստվում տանը և գործարանում։

Մի քանի ժամ ռիթմիկ հրումներ կողքից կողք կարագահարիչի մեջ, որը Հայաստանում «խնոցի» են անվանում, և կհայտնվեն երկու օգտակար մթերքներ՝ կարագ և թան։ Դա սերուցքի վերամշակման արդյունքն է։ «Հայաստանում միշտ ավանդույթ է եղել տուն եկած հյուրերին սառը թանով պատվել։ Թանը շոգին ոչ միայն լավ թարմացնում է, այլ նաև կարգավորում է ճնշումը»,- նշել է հյուրատան տնօրեն Գոհար Ավագյանը։

Գործարանում այդ օգտակար արտադրանքը՝ թանը,  արտադրվում է արդյունաբերական ծավալներով վաճառքի համար։ Կաթին ավելացնում են կաթնաթթվային բակտերիաներ, խմորիչ և աղ։ «Խմորումը տևում է 12-ից 16 ժամ։ Հետո սկսվում է շշալցումը։ Օրական մոտ երկու տոննա թան ենք արտադրում»,- պատմել է կաթնաթթվային արտադրանքի արտադրամասի ղեկավար Արթուր Թորոսյանը։

Այսօր Հայաստանում այդ ըմպելիքի տարբեր տարբերակներ են պատրաստում։ Ամենահայտնիներից մեկը անանուխով թանն է: Այդ Ֆերմենտացված կաթնային ըմպելիքը սովորաբար օգտագործում են ճաշի և ընթրիքի ժամանակ: Թանի բաղադրության մեջ պարունակվող կաթնաթթուն նորմալացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը այն համալրելով օգտակար միկրոտարրերով։ Բացի այդ, ըմպելիքը գնահատվում է իր հակախուհարային հատկություններով, այն օրգանիզմում վերականգնում է թթվա-հիմնային հավասարակշռությունը  և հիանալի հագեցնում է ծարավը։ Ըմպելիքի կես լիտրանոց շիշն արժե մոտ 35 ռուբլի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular