Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց Ադրբեջանի հավաքականին
ՍՊՈՐՏԲասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Սան Մարինոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ տուրում մրցեց Ադրբեջանի Մ-18 հավաքականի հետ եւ պարտվեց 65:76 հաշվով։
Առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 81:64 հաշվով հաղթել է Ջիբրալթարին, 69:82 հաշվով պարտվել է Մոլդովային։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի հուլիսի 28-ին՝ մրցելով Լյուքսեմբուրգի հետ։