ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան շտապեցնում է Հայաստանին Հայաստան- Թուրքիա բանակցություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը նախօրեին ժամանել է Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններ։ Քըլըչը եղել է Կարսի մարզում, որտեղ այցելել է ռազմական պատմության թանգարան, ապա ուղևորվել է հայ-թուրքական սահման՝ այցելելով Անիի ավերակները և Հայաստանի հետ սահմանին գտնվող Դողուքափը անցակետ։

Թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններից կարելի է ենթադրել, որ Քըլըչը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Մոտ 10 օր առաջ «Գազեթե Կարս» պարբերականը տեղեկություն էր տարածել, թե թուրքական կողմից ականազերծում են Հայաստանի հետ սահմանի անցակետերը։ Հայաստանի իշխանություններն իհարկե շտապեցին հերքել այս տեղեկությունը ՝ նշելով, թե դա որևէ կապ չունի սահմանային անցակետերի բացման հետ։

Մինչդեռ Սերդար Քըլըչի այս այցը վկայում է, որ Թուրքիան արագացված տեմպերով փորձում է նախ միջոցներ ձեռնարկել հայ-թուրքական սահմանային անցակետերը բացելու ուղղությամբ և երկրորդ՝ այս նպատակի համար օգտագործում է պետական բարձրագույն իշխանությանը, հնարավոր բոլոր ռեսուրսները։

Երեկ նաև տեղեկություն տարածվեց, թե ականազերծման աշխատանքների ընթացքում պայթյուն է որոտացել և մեկ մարդ թուրքական կողմից վիրավորվել է։ Ըստ էության, կարծելով, որ Սերդար Քըլըչի այցի մասին տեղեկությունը ոչ բավարար կերպով է տարածվել հայկական լրատվամիջոցներով, թուրքական իշխանություններն իրենք են փորձում տեղեկատվական առիթներ ստեղծել և Հայաստանի բնակիչներին համոզել, թե իրենք արագացված տեմպերով են իրականացնում սահմանային անցակետերի բացումը՝ այդ թվում խտրականություն չդնելով միջոցների մեջ և նույնիսկ սեփական քաղաքացիների կյանքի և առողջության հաշվին արագացնելով սահմանի բացումը։

Բնականաբար, սահմանային անցակետերի բացումը առաջին հերթին լինելու է երրորդ երկրների քաղաքացիների համար` ինչպես պայմանավորվել են Սերդար Քըլըչն ու Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Միաժամանակ գործող իշխանության ներսում մեր աղբյուրների փոխանցմամբ, սա բնավ էլ հիմնական պայմանավորվածությունը չէ։

Երկու երկրների իշխանությունները կարծում են, որ սահմանը բացելով և դիվանագիտական անձնագրերով առաջին այցելուներին փոխանակելուց հետո, այլևս որևէ բարդություն չի առաջանա երկու երկրների բնակիչների համար սահմանը բացելու առումով։ Թե տնտեսապես կամ քաղաքական առումով ինչպես կազդի Հայաստանի վրա, բարդ է ասել։ 

Դավիթ Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular